Հեղինե Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեղինե Աբրահամյան
Հեղինե Աբրահամյան.jpg
Հեղինե Աբրահամյան (լուսանկարը՝ Ր. Քորթոշյանի, 2007)
Ծնվել էնոյեմբերի 26, 1912(1912-11-26)
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 13, 2012(2012-07-13) (99 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Հեղինե Լևոնի Աբրահամյան (Ելենա Աբրահամյան, նոյեմբերի 26, 1912, Կարս - հուլիսի 13, 2012, Երևան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1962), 1944 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինե Աբրահամյանը մասնագիտական կրթությունը սկզբնապես ստացել է Երևանի Գեղարդ տեխնիկումում, ապա սովորել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին։ 1936 թվականից անընդմեջ մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսներին։ Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց տասնամյակներ շարունակ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում[1][2]:

Aquote1.png Ես միշտ հիշում եմ մեր հարազատ Կարսը և մտածում՝ արդյոք թուրքը մի օր կճանաչի՞ ցեղասպանությունը, կբացի՞ սահմանները, դժվար թե: Իսկ եթե նա մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաև Եվրոպան:
- Հեղինե Աբրահամյան[3]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, 1977, Երևան
  2. Մ. Այվազյան, Ելենա Աբրահամյան (բուկլետ), 1971, Երևան (ռուս.)
  3. «​ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ - ankakh.com»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26