Հեղինակի՜ն, հեղինակի՜ն (ֆիլմ)
Հեղինակի՜ն, հեղինակի՜ն անգլ.՝ Author! Author! | |
|---|---|
«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» ֆիլմի շապիկը | |
| Երկիր | |
| Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա |
| Թվական | 1982 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Արթուր Հիլլեր[1][2] |
| Պրոդյուսեր | Իրվին Ուինքլեր |
| Սցենարի հեղինակ | Իսրայել Խորովից |
| Դերակատարներ | Ալ Պաչինո[2][3], Դայան Քենոն[3], Թյուզդի Ուելդ[3], Ալան Քինգ[3], Բոբ Էլիոթ[3], Ռեյ Գուլդինգ[3], Բոբ Դիշի[3], Ջեյմս Թոլքան[3], Բոբ Էլիոթ[3], Ռիչարդ Բելցեր[4], Էրի Մեյերս[4], Անդրե Գրեգորի[4] և Էրիկ Գարի[4] |
| Օպերատոր | Վիկտոր Ջ․ Քեմփեր |
| Երաժշտություն | Դեյվ Գրուզին |
| Մոնտաժ | Ուիլյամ Հ․ Ռեյնոլդս |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք |
| Նկարահանման վայր | Նյու Յորք |
| Կինոընկերություն | 20th Century Studios |
| Տևողություն | 107 րոպե |
| MPA վարկանիշ | 12+ |
| ԿինոՊոիսկ | ID 4877 |
«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» (անգլ.՝ Author! Author!), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1982 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Արթուր Հիլլերը։ Գլխավոր դերակատարներն են Ալ Պաչինոն, Ուելդ Թյուեսդին և Դայան Քենոնը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1982 թվականի հուլիսի 18-ին։ Ֆիլմը կարող են դիտել 13 տարեկանից բարձր երեխաները՝ ծնողների հետ միասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր հերոսը հայազգի դրամատուրգ Այվեն Տրավալյանն է։ Նա աշխատում է Բրոդվեյի թատրոնում։ Գրում է պիեսներ ներկայացումների համար։ Շատ շուտով պետք է կայանա նրա նոր պիեսի պրեմիերան, որի վրա աշխատել է շուրջ երկու տարի։ Սակայն պրոդյուսերը անընդհատ հետաձգում է ամեն ինչ, պրեմիերան նույնպես հետաձգվում է։
Այվենին նոր անհաջողություն էլ է սպասվում․ նրան լքում է կինը՝ Գլորիան։ Դրամատուրգն իր հինգ երեխաների հետ մնում է միայնակ՝ իր հարազատ որդու և Գլորիայի նախկին երեք ամուսնություններից լույս աշխարհ եկած չորս երեխաների հետ։ Սցենարիստի կյանքի այս ծանր հատվածը ամոքում է դերասանուհի Էլիս Դեթրոյտը։ Վերջինս խաղում է Այվենի նոր ներկայացման գլխավոր դերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ալ Պաչինո | Այվեն Տրավալյան |
| Դայան Քենոն | Էլիս Դեթրոյտ |
| Ուելդ Թյուսդեյ | Գլորիա Տրավալյան |
| Բոբ Դիշի | Ֆայնշտայն |
| Բոբ Էլիոթ | Պատրիկ Դիկլեր |
| Ռեյ Գոուլդինգ | Ջեկի Դիկեր |
| Էրիկ Գարի | Իգոր |
| Ալան Քինգ | Կրեպլիխ |
| Անդրե Գրեգորի | Ջի Ջի |
| Արի Մայերս | Դեբի |
| Էլվա Ջոզեֆսոն (Լեֆ) | Բոնի |
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Իսրայել Խորովից
- Ռեժիսոր՝ Արթուր Հիլլեր
- Պրոդյուսեր՝ Իրվին Ուինկլեր
- Օպերատոր՝ Վիկտոր Ջեյ Քեմպեր
- Կոմպոզիտոր՝ Դեյվ Գրուզին
- Նկարիչ՝ Ջին Ռուդոլֆ
- Մոնտաժ՝ Ուիլյամ Ռեյնոլդս
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսրայել Խորովիցը գրել է սցենարը իր իսկ կյանքից․ նա միայնակ դաստիարակել է երեք երեխաներին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0083598/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film821018.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.imdb.com/title/tt0083598/fullcredits
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Никита Прокопов. Рецензия на фильм «Автора! Автора!» Արխիվացված 2018-11-21 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեղինակի՜ն, հեղինակի՜ն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Автора! Автора!» на сайте Все звёзды Արխիվացված 2016-03-31 Wayback Machine
- «Автора! Автора!» на сайте Видеогид Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1982 դրամա ֆիլմեր
- 1982 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Մասաչուսեթսում նկարահանված ֆիլմեր