Հեկլա (իսլ.՝ Hekla, բառացի՝ շորագլխարկ, կնգուղ), գործող հրաբուխԻսլանդիա կղզու հարավում։ Բարձրությունը 1491 մետր է։ Ստրատո (շերտավոր) հրաբուխ Է։ Ժայթքումը առաջին անգամ գրանցվել Է 1104 թվականին։ Վերջին 700 տարում գրանցվել Է 20 ուժեղ ժայթքում։ 1947-1948 թվականներին ժայթքումը տևել Է 13 ամիս, արտավիժած նյութի ծավալը հասել Է 0,4 կմ³։
1766 թվականի ժայթքումը եղել Է կործանարար և ուղեկցվել մարդկային զոհերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 343)։