Հելմկեն ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելմկեն
Տեսակջրվեժ
ԵրկիրԿանադա
Վարչատարածքային միավորԲրիտանական Կոլումբիա
Մասն էMurtle River?[1]
Հարաբերական
բարձրություն
141 մետր
Պահպանման տարածքWells Gray Provincial Park?

Հելմկենի ջրվեժը (Կանադա, Բրիտանական Կոլումբիա) գտնվում է Ուելս Գրեյ նահանգային զբոսայգու տարածքում, Մարթլ գետի վրա։ Ունի 141 մ (463 ոտնաչափ) բարձրություն։ Հելմկեն ջրվեժի պաշտպանությունը Ուելս Գրեյ նահանգային պարկի ստեղծման (1939 թվական) պատճառներից մեկն էր։

Հելմկենի ջրվեժը բարձրությամբ Կանադայի չորրորդ ջրվեժն է։ Այն չափվում է առանց կտրտումների, այսինքն՝ ընդհանուր ուղիղ անկմամբ։ Կանադայի ավելի բարձր ջրվեժներն են Հանլենը՝ Թվիդսմուիր նահանգային պարկում, Տակակկավ ջրվեժը՝ Յոհո ազգային պարկում և Դելլա ջրվեժը՝ Ստրատկոնայի նահանգային պարկում։ Այս բոլորը Բրիտանական Կոլումբիայում են։

Մարթլ գետի վրա կան վեց այլ ջրվեժներ, որոնք գտնվում են Հելմկեն ջրվեժի վերին հոսանքում։ Մյուսներն են՝ Մաշբաուլը, Դաուսոնը, Մաջերասը, Հորսշուն, Միդոուն և ՄաքԴոգալը։ Միայն Հելմկենի, Մուշբաուլի և Դոուսոնի ջրվեժներն ունեն մեքենայի ճանապարհ։ Մաջերաս, Հորսշու և ՄաքԴոգալ կարելի է հասնել միայն հետիոտնի համար նախատեսված ճանապարհներով։ Միդոու ջրվեժը հնարավոր է տեսնել միայն օդից, մնացած դեպքերում բավականին դժվար է[2]։

Հելմկեն ջրվեժը հարավային եզրից

Հայտնաբերում ու անվանակոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ականներին Խաղաղ օվկիանոսի կանադական շրջանում գտնվող երկաթուղու գծագրիչները անցան հյուսիս և այլևս չնշեցին ջրվեժները տեսնելու մասին։ Հելմկենի ջրվեժը հայտնաբերել է հողային հետազոտող Ռոբերտ Հենրի Լին (1859–1935), որն աշխատում էր Բրիտանական Կոլումբիայի կառավարության համար։ 1911 թվականին Լիին շնորհվեց քառամյա պայմանագիր՝ Հյուսիսային Թոմփսոնի և Քլիրուոթեր հովիտներում հողերը հետազոտելու համար։ Մինչև 1913 թվականը նա աշխատում էր Մարթլ գետից հարավում՝ այստեղ յուրաքանչյուր տուն ունեցողի հողատարածքներ բաժանելով։ 1913հուլիսի 24-ին նա իր հեռավոր ճամբարից քայլեց դեպի արևմուտք Մարթլ գետի երկայնքով և հասավ ջրվեժի գագաթին։ Նա այնքան տպավորված էր, որ նամակ գրեց Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Սըր Ռիչարդ ՄաքԲրայդին՝ խնդրելով ջրվեժներն անվանել «Մաքբրայդի ջրվեժներ»։ Երեք շաբաթ անց Լին վարչապետից պատասխան ստացավ, որում ասվում էր, որ ջրվեժը կոչվելու է Հելմկենի ջրվեժ։ Այս անունը ընտրվել է ի պատիվ Ջոն Սեբաստիան Հելմկենի՝ 1850 թվականին Վիկտորիա ժամանած Հուդզոնի ծոցի Ընկերության բժշկի։ Բժիշկը 1871 թվականին նպաստեց Բրիտանական Կոլումբիայի՝ Կանադական Համադաշնություն մեջ մտնելուն։ Բժիշկ Հելմկենը մահացել է 1920 թվականին, 95 տարեկան հասակում, բայց երբեք իրական կյանքում չի տեսել իր պատվին կոչված ջրվեժը[2][3]:110 ։

Մուտք և ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելս Գրեյ պարկի գլխավոր կարճ ասֆալտապատ ճանապարհը տանում է դեպի Հելմկենի ջրվեժ։ Ձորի եզրից կարելի է տեսնել ջրվեժի և կիրճի համայնապատկերը։

Brink Trail. 4 կմ երկարությամբ արահետ, սկսվում է Դաուսոնի ջրվեժի մոտակայքից և հասնում է Մարթլ գետի հարավային ափ, մինչև Հելմկեն ջրվեժի եզրը։ Այս զբոսանքը տևում է մոտ 1¼ ժամ։ Այս արահետի վերջում ցանկապատեր չկան, ուստի զգուշությունը կարևոր է, հատկապես երեխաների և կենդանիների հետ։

Helmcken Canyon. Դեպի արևմուտք 30 րոպե քայլելու ճանապարհ է, հասնում է Հելմկենի կիրճի եզրին, մինչև Մարթլ և Քլիրուոթեր գետերի խաչումը՝ կիրճից մոտ 250 մ ներքև։

Gattling Gorge trail. Գեթլինգ կիրճը Քլիրոթոր գետի ամենանեղ կետն է, լայնությունը մոտ 20 մ (66 ոտնաչափ) է։ Այն գտնվում է Հելմկեն կիրճի գլխին, Մարթլ գետի հետ միախառնման հոսանքից վեր։ Հելմկեն ջրվեժից դեպի այս կիրճ տանող ճանապարհ է, բայց ցուցանակները այնքան էլ պարզ ու հասկանալի չեն։ Այս քայլարշավը տևում է շուրջ 1½ ժամ։

Տեսքը ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելմկեն ջրվեժը դեկտեմբերին

Զբոսաշրջիկների մեծ մասը Հելմկենի ջրվեժ այցելում է ամռանը։ Ձմեռային այցն առավել գրավիչ է այն պատճառով, որ հիմքում գտնվող սառցե կոնը հաճախ աճում է և հասնում 50 մ բարձրության, իսկ որոշ դեպքերում էլ ավելի բարձր։ Երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես է այն աճելով հասնում ջրվեժի կեսին։ Սառցե կոնը դիտելու լավագույն ժամանակը հունվարի վերջից-փետրվարի վերջն է։ Կոնը հալվում է մարտ ամսվա ընթացքում, սակայն որոշ մնացորդներ տեսանելի են լինում անգամ հունիս ամսին[2]։ Ձմռանը ճանապարհը հերկվում և ավազապատվում, կամավորները պահպանում են արահետները։ Ձմեռային անվադողերը խիստ անհրաժեշտ են մեքենայով այստեղ գալու համար, և անվադողերի շղթաները խորհուրդ են տրվում որպես անվտանգության նախազգուշացում։ Դոուսոն ջրվեժի մոտակայքում սկսվում է դահուկային-սպորտային արահետների ցանց, սակայն 2011–2012 թվականների ձմռանից մինչ այժմ այնտեղ հատուկ խնամք չի իրականացվել։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելմկենի ջրվեժը գահավիժում է Մարթլ սարահարթի արևմտյան մասից։ Լավայի այս հսկայական հանքավայրը Ուելս-Գրեյ Քլիրուաթեր հրաբխային դաշտում ժայթքել է մոտակա ճեղքերից, որոնք առաջացել են դեռևս 200,000 տարի առաջ և լցրել Քլիրուաթեր գետի լայն հովիտը։ Թարմ լավայի շերտի վրա ստեղծվել է սարահարթը, այնուհետև՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին՝ մոտ 10․000 տարի առաջ, հսկայական ջրվեժը քայքայել է լավան։ Այս ջրվեժի արդյունքում, հենց վերջինիս տակ առաջացել է Հելմկենի կիրճը[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Neave, Roland (2015). Exploring Wells Gray Park, 6th edition. Wells Gray Tours, Kamloops, BC. 978-0-9681932-2-8.
  3. Akrigg, G.P.V.; Akrigg, Helen B. (1986), British Columbia Place Names (3rd, 1997 ed.), Vancouver: UBC Press, ISBN 0-7748-0636-2
  4. «The Atlas of Canada - Volcanoes». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Helmcken Falls». World Waterfall Database. Bryan Swan & Dean Goss. 1985–2008. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.