Jump to content

Հելենա Վեստերմարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Վեստերմարկ
շվեդ.՝ Helena Westermarck
Ծնվել էնոյեմբերի 20, 1857(1857-11-20)[1][2]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1]
Վախճանվել էապրիլի 5, 1938(1938-04-05)[3] (80 տարեկան) կամ ապրիլի 6, 1938(1938-04-06)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա[3]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն
Մասնագիտություննկարչուհի, գրող, խմբագիր և վիզուալ արտիստ
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
ԱնդամակցությունNaiskagaali?
Պարգևներ
 Helena Westermarck Վիքիպահեստում

Հելենա Շառլոտա Վեստերմարկ (շվեդ.՝ Helena Charlotta Westermarck, նոյեմբերի 20, 1857(1857-11-20)[1][2], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1] - ապրիլի 5, 1938(1938-04-05)[3] կամ ապրիլի 6, 1938(1938-04-06)[1], Հելսինկի, Ֆինլանդիա[3]), շվեդերեն ստեղծագործող ֆինն գրող, նկարչուհի, ֆեմինիստ գործիչ։

Ֆինն մարդաբան և սոցիոլոգ Էդվարդ Վեստերմարկի քույրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Վեստերմարկը ծնվել է 1857 թվականին Հելսինկիում։ 1874-1877 թվականներին սովորել է Ֆինլանդիայի գեղարվեստի միության դպրոցում, որտեղ արժանացել է պրոֆեսոր Ադոլֆ ֆոն Բեքերի ուշադրությանը։ Դպրոցում հանդիպել է ֆինն նկարիչ Հելենա Շերֆբեկին։

1880 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ 1880-1881 թվականներին և 1884 թվականին սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ 1889 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում նկարչուհու «Strykerskor» ստեղծագործությունը մեծ արձագանքների է արժանացել։

Նկարչուհին Փարիզում թոքերի հիվանդություն է ձեռք բերել, բուժման փուլ անցել և, այլևս չկարողանալով նկարել, սկսել է գրել վերլուծական ակնարկներ «Finsk Tidskrift» ամսագրի համար։ Ավելի ուշ գրական ստեղծագործությունը դարձել է նրա հիմնական զբաղմունքներից մեկը, և 1890 թվականին Հելենա Վեստերմարկը հրապարակել է իր առաջին ժողովածուն։ 1900 թվականին լույս տեսած «I fru Ulrikes hem» («Տիկին Ուլրիկայի տանը») վեպը գրողի առաջին խոշոր աշխատանքն էր, որը բավականին հայտնի դարձավ։

1892 թվականին Ֆեմինիստների միության հիմնադրումից հետո գրողը դարձել է նրա առաջին անդամներից մեկը[4]։ 1895 թվականին Հելսինկիում հիմնադրվել է կանանց իրավունքների հանրային քննարկմանը նվիրված «Nutid» ամսագիրը[5]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ur studieboken I-II: Berättelser och utkast, 1890-91
  • Framåt. Berättelse, 1894
  • George Eliot och den engelska naturalistiska romanen. En litterär studie, 1894
  • Nyländska folksagor berättade för ungdom af Helena Westermarck, 1897
  • Lifvets seger, 1898
  • «Tecken och minnesskrift från adertonhundratalet» I-III, 1900-1911:
    • I I fru Ulrikas hem. Interiör från farmödrarnas tid, 1900
    • II Ljud i natten. Berättelse, 1903
    • III Vandrare. Roman, 1911
  • Fredrika Runeberg. En litterär studie, 1904
  • Dolda makter. Bilder och hägringar, 1905
  • Bönhörelse. En historia, 1909
  • Kvinnospår. Kulturbilder från 1800-talets förra del, 1913
  • Elisabeth Blomqvist. Hennes Liv och gärning I-II, 1916-17
  • Vägvisare. Berättelse, 1922
  • Mathilda Rotkirch, Finlands första målarinna. En kulturbild, 1926
  • Adelaïde Ehrnrooth. Kvinnospår i finländskt kulturliv, 1928
  • Finlands första kvinnliga läkare Rosina Heikel, 1930
  • Tre konstnärinnor. Fanny Churberg, Maria Wiik och Sigrid af Forselles, 1937
  • Mina levnadsminnen, 1941 (հետմահու հրատարակված հուշեր)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  2. 2,0 2,1 Helena Westermarck (շվեդերեն)SLS.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 WeChangEd
  4. Alarto, Anne – Kyrki, Irma – Saraste, Maija. «Saran sisaret: Naiskirjallisuuden perinnettä Suomessa 1800-luvulta 1900-luvun alkuun» (PDF) (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Вестермарк, Елена Шарлотта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dahlberg, Julia: Konst och vetenskap: Intellektuell gemenskap i Helena Westermarcks brev till sin bror. Niin & näin 2/2016.
  • Weckman, Harriet: Kynällä vai siveltimellä. Helena Westermarck 1857-1938. Otava, 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Վեստերմարկ» հոդվածին։