Հեգե Ռիիսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեգե Ռիիսե
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`ֆուտբոլիստուհի և ֆուտբոլային մարզիչ
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 18, 1969(1969-07-18)[1] (50 տարեկան)
Ծննդավայր`Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա

Հեգե Ռիիսե (նորվ.՝ Hege Riise, հուլիսի 18, 1969(1969-07-18)[1], Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի, Նորվեգիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիիսեն ֆուտբոլ սկսել է խաղալ վեց տարեկանից և մինչեւ 14 տարեկան խաղացել է տղաների թիմում: 1992 թվականին հաղթել է Նորվեգիայի գավաթի մրցաշարը՝ Սեցկոգ Հյոլանդ ակումբի կազմում: 1995 թվականի վերջում՝ չորս այլ նորվեգացիների հետ, միասին միացել են Nikko Securities Dream Ladies ֆուտբոլային ակումբին՝ Ճապոնիայում: Ակումբը հաղթել է ճապոնական լիգայի և գավաթի առաջնություններում՝ 1996 թվականին և գավաթը՝ 1997 թվականին, որից հետո Ռիիսեն վերադարձել է Նորվեգիա` կրկին խաղալով Սեցկոգ Հյոլանդի կազմում:

2000 թվականին միացել է «Ասկեր ՖԱ»-ին (Օսլո) և կրկին հաղթել գավաթի մրցաշարը «Ասկերի» հետ՝ նույն տարում: 2003 թվականին Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան Ռիիսեին անվանում է նորվեգացի լավագույն կին ֆուտբոլիստ:

2005 թվականին վերադառնալով Նորվեգիա, Հեգե Ռիիսեն միացել է Օսլոյի «Ստրյոմմեն» ակումբին և 2006 թվականին դարձել է ակումբի մարզչի օգնական: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին՝ 37 տարեկան հասակում, խաղացել է «Ստրյոմմեն» ակումբի հետ իր վերջին խաղը և որպես ֆուտբոլիստ հեռացել ֆուտբոլից:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիիսեն՝ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 1990 թվականին: Հավաքականի կազմում հաղթել է ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության մրցաշարը՝ 1993 թվականին: Երկու տարի անց Նորվեգիայի ազգային թիմում նվաճել է ՖԻՖԱ-ի՝ աշխարհի կանանց 1995 թվականի գավաթը և մրցաշարից հետո արժանացել «Ոսկե գնդակի»:

Նորվեգիայի ազգային հավաքականում Հեգե Ռիիսեի ամենամեծ նվաճումը Սիդնեյի 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն էր, դառնալով աշխարհի միայն երեք կանանցից մեկը, որոնք միաժամանակ դարձել են օլիմպիական, աշխարհի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթող:

2004 թվականի սեպտեմբերին՝ միջազգային ֆուտբոլից հեռացել է 188 գավաթով և 58 գոլով[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]