Հեբեֆրենիկ համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեբեֆրենիկ համախտանիշ(հին հունարեն՝ ββη — երիտասարդություն, φρενός — միտք, բանականություն), հոգեախտաբանական համախտանիշ, որը բնութագրվում է վարքի մեջ մանկամտության, հիմարության արտահայտված հատկությունների առկայությամբ։ Առաջին անգամ 1878 թվականին հեբեֆրենիան նկարագրվել է որպես ինքնուրույն հոգեկան հիվանդություն, հետագայում Էմիլ Կրեպելինը վերագրել է հեբեֆրենիան շիզոֆրենիային։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Վ. Կերբիկովը 1949 թվականին առանձնացրեց հեբեֆրենիկ համախտանիշի եռյակը[1]։

  • դիմախաղի մկանների անկանոն կծկումներ, ծամածռություն,
  • մտքի անգործության ֆենոմեն՝ անմոտիվ գործողություններ, գործողություններ, որոնք ոչ իմպուլսիվ են, ոչ էլ պաթոլոգիական դրդապատճառներով պայմանավորված,
  • անարդյունավետ էյֆորիա (սառը էյֆորիա), անբովանդակ-ուրախ տրամադրություն։

Հեբեֆրենիկ վիճակում գտնվող հիվանդներին բնորոշ է, բարձրաձայն ծիծաղ, արտահայտիչ քրքիջ, դիմային մկանների անկանոն կծկումներ, ծամածռություններ, նրանք ցատկում են մահճակալների վրա կամ գլորվում, թավալվում հատակին, ծիծաղելի կատակներով և տարօրինակ չարաճճիություններով կպչում ուրիշներին[2]։

Հեբեֆրենիկ համախտանիշի կառուցվածքում կարող են նկատվել կատատոնիկ խանգարումներ, լսողական և ներքին օրգանների հալյուցինացիաներ, հետապնդման և վերաբերման զառանցանքներ[2]։ Հեբեֆրենիկ հաշախտանիշ ունեցող անձանց մոտ կարող է դիտվել տրամադրության անկում, այս դեպքում հայտնաբերվում են աֆեկտիվ զառանցանքներ[2]։

Ամենից հաճախ հեբեֆրենիկ սինդրոմը նկատվում է հեբեֆրենիկ շիզոֆրենիա ունեցող հիվանդների մոտ։ Երբեմն հեբեֆրենիկ սինդրոմը կարելի է հայտնաբերել էպիլեպսիայով հիվանդների մոտ (առավել հաճախ ՝ ժամանակավոր), այն հանդիպում է նաև ռեակտիվ, ալկոհոլային և ուղեղի օրգանական վնասվածքի հետ կապված փսիխոզների դեպքում։ Հեբեֆրենիկ սինդրոմի դեպքում կարող են դիտվել նաև կատատոնիկ ախտանիշներ, այս դեպքում, համախտանիշը կոչվում է կատատոն-հեբեֆրենային[2]։

Հեբեֆրենիային մոտ է հեբոիդոֆրենիա հասկացությունը՝ հեբեֆրենիայի մեղմ ձև՝ դիսոցիալական անհատականության խանգարման գերակշռությամբ։ Այս խանգարման դրսևորման սկիզբը նկատվում է պատանեկության շրջանում։ Հիվանդության հիմնական ախտանիշը հակասոցիալական վարքն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блейхер В. М., Крук И. В. Кербикова триада гебефренического синдрома // Толковый словарь психиатрических терминов. — М.: МОДЭК, 1995. — ISBN 5-87224-067-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 Сметанников П. Г. Гебефренический синдром // Психиатрия: Краткое руководство для врачей. — 2 издание. — СПб.: СПбМАПО, 1995. — С. 100. — 320 с. — ISBN 5-85077-025-9