Jump to content

Շիզոֆրենիայի հեբեֆրենիկ ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիզոֆրենիայի հեբեֆրենիկ ձև
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9295.1
ՀՄԴ-10F20.1
Բուժումհոգեթերապիա

Շիզոֆրենիայի հեբեֆրենիկ ձև, հիմնականում պատանեկան տարիքում «պատանեկան»պսիխոպաթոլոգիկ ախտանշանների լիությամբ դրսևորվող ձև։

Հեբեֆրենիկ ձևի ժամանակ բացասական ախտանիշները զուգակցվում են ձևական հիշեցնող արարքներով, քմահաճությամբ, պարզամտությամբ, նրանք խոսում են փոխելով ձայնի ելևէջները, աղավաղելով բառերը կազմում են անհասկանալի նախադասություններ («բառային խառնաշփոթ»), ունենում են մտածողության ճեղքվածություն։ Նրանք հագնում են արտահայտիչ հագուստներ, նմանակում են կենդանիների և իրենց շրջապատում գտնվողների վարքն ու շարժումները, ընդունում են անբնական դիրքեր և ծամածռություններ անում։ Ծամածռությունները,սեթևեթանքը, հիմարությունը, նեոլոգիզմը խոսքում, ընկճված հակումները, լսողական կամ սոմատիկ ցնորքները, անպատեհ ծիծաղներն ու լացը հիմնական ախտանշաններն են։