Հացի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԱղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) և Ակնա
ՎայրԱկնա
Հիմնադրվել է1983
Քարտեզ
Քարտեզ

Հացի թանգարան (ադրբ.՝ Çörək muzeyi, Чөрәк музеји), ժամանակին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Աղդամ քաղաքում գտնվող թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 1983 թվականին[1]։ Թանգարանում պահվում էին անտիկ շրջանին և միջնադարին[2], վերաբերվող ցուցանմուշներ, հացին և դաշտավարությանը վերաբերվող հնագիտական իրեր, քարացած ցորեններ, երկանքներ, հին գրքեր, ձեռագրեր և տարբեր նյութեր, դաշտավարության և երկրագործության ժամանակ օգտագործվող գործիքներ (մանգաղ, գերանդի, մուրճ)[1][2]։ Թանգարանը շատ է վնասվել 1990 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և ներկայումս այն գտնվում է ավերված վիճակում։

Շենքի ճակատային մասին կար թափանցիկ զարդանկարներ և երկու խճանկարային պաննո ցորենի հասի և արևի պատկերով։ Ներսից կային գունավոր ապակենկարներ, առաստաղը բաց և մուգ փայտե քառակուսիներից էր։ Թանգարանի սրահներից մեկի մոտքում գրած էր «Խոնարհվիր հացին»[3]։ Թանգարանում բացի թվարկված ցուցանմուշներից կար նաև խանձված ցորենի հասկեր, որոնք թանգարանի նախկին տնօրեն նիյազի Կուլիեվի խոսքով գտնվել են Աղդամի մոտ գտնվող Չալագանտելե ավանը։ Դրանք թանգարանին էր նվիրել գիտնական-սելեկցիոներ Իմամ Մուստաֆայեվը, որը ստեղծել է ցորենի դիմացկուն տեսակ[3]։ Ըստ Կուլիեվի մի անգամ թանգարան է եկել ուսունամյա մի ծերունի և թանգարանին է նվիրել 17-րդ դարի ձեռքի քարե աղորիքներ, ցանկանալով որ մարդիկ տեսնեն և հասկանան թե ինչպես է հացն առաջացել։ Թանգարանում է պահվել նաև Լնինգրադյան շրջափակման ժամանակ խանձված հաց, որը թանգարան էր բերել կին-հացթուխ Գալինա Կանաեվնան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Агдамский хлебный музей». azerbaijans.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Информация о городе Агдам на сайте министерства культуры и туризма Азербайджана(չաշխատող հղում) (ադրբ.)
  3. 3,0 3,1 3,2 Геннадий Остапенко. Чурек и Юха // журнал : Вокруг Света. — Февраль 1990. — № 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vüqar Tofiqli. Agdam Çörək Muzeyi:Dünəni, bugünü və sabahı. — Баку: Adiloglu, 2011. — ISBN 9789952251302 (ադրբ.)
  • Р. Абдуллаев. Музей хлеба: [Агдам] // Гудок. — 28 января 1986.