Հարց (լեռնազանգված)
Jump to navigation
Jump to search
Հարց | |
---|---|
![]() | |
Տեսակ | բլրաշատ տարածք և լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Գոսլար, Osterode?, Harz District?, Mansfeld-Südharz? և Nordhausen? |
Նյութ | գրանիտ, գրաուվակա և թերթաքար |
Կազմված է | Upper Harz?, Harz National Park?, Harz Nature Park? և Harz/Saxony-Anhalt Nature Park? |
Բարձրություն (ԲԾՄ) | 1141 մետր |
Երկարություն | 110 կիլոմետր |
Մակերես | 2226 կմ² |
Մեծագույն գագաթ | Բրոկեն |
![]() ![]() |
Հարց (գերմ.՝ Harz, միջնադարյան գերմաներեն Hart բառից — «լեռնային անտառ»), լեռնազանգված Գերմանիայում։ Բարձրությունը 1142 մ է (Բրոկեն լեռ)։ Կազմված է պալեոզոյի քվարցիտներից, գրանիտներից և թերթաքարերից, գագաթային մասը սարավանդատիպի է։ Լանջերը մասնատված են Էլբա և Վեգեր գետերով։ Տարեկան տեղումները 1650 մմ են։ Ծածկված է անտառներով։
Նախալեռները հերկված են։ Կան պղնձի, արծաթի, ցինկի, կապարի հանքավայրեր։ Զարգացած է տուրիզմը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է Hart ― «անտառապատ լեռներ» բառից. լեռները ծածկված են եղևինի անտառներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 315)։ ![]() |