Հարրի Ուիլյամ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Ուիլյամ Ադամս
անգլ.՝ Harry William Adam
Ծնվել է1868[1][2][3][…]
ԾննդավայրՎուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է1947[1][2][3][…]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար

Հարրի Ուիլյամ Ադամս (անգլ.՝ Harry William Adams, 1868[1][2][3][…], Վուսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1947[1][2][3][…][4])), բրիտանացի նկարիչ, Վուսթերի արվեստի քոլեջում դասավանդել է նկարչություն, նաև եղել է Բիրմինգհեմի գեղարվեստական խմբակի նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ուիլյամ Ադամսը ծնվել է 1868 թվականին Վուսթեր քաղաքում, ութ տարիների ընթացքում աշխատել է Վուսթերի արքայական ճենապակու գործարանում որպես նկարիչ-ձևավորող։ Դրանից հետո 1895 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպիսզի ուսումը շարունակի Ժյուլիանի ակադեմիայում։ Առաջին Ադամս ցուցահանդեսը տեղի է ունեցել մեկ տարի անց 1896 թվականին Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այնտեղ նա ներկայացրել է իր ձմեռային բնանկարը։ Իր ողջ կարիերայի ընթացքում Ադամսը վարպետացել է ձյան պատկերներով բնանկարներում, այդպիսի աշխատանքներից են «Արևը ձյան վրա» և «Սառցաշերտի հեղեղ» բնանկարները[5]։

1913 թվականի օգոստոսին «Սենթ Իվ Թայմս» թերթը հաղորդել է, որ Հարրի Ուիլյամ Ադամսը կարճ ժամանակով այցելել է Սենթ Իվ քաղաք, իսկ «մի քանի տարի առաջ նրա նկարը ձեռք է բերվել համաձայն «Չանթրիի կտակի»։ Այդ նկարը նրա «Գիշերային երազ» աշխատանքն է։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հարրի Ադամսը դարձավ Վուստերսկի արվեստի քոլեջի նկարչության ուսուցիչ։ Բացի այդ այդ նույն շրջանում նա դարձել է է Բիրմինգհեմի գեղարվեստական խմբակի նախագահը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձմեռային երազ» (1900, կտավ, յուղաներկ) Լոնդոնում (Թեյթ հավաքածու)
  • «Մալվերի միայնակ բարձունքների վրա» (1902, կտավ,յուղաներկ) Թորկում (Թորե և Գալ աբբայության պատմական տուն)
  • «Կապույտ գետ» (կտավ, յուղաներկ) Վուսթերում (Քաղաքային թանգարան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buckman (2006) Dictionary of Artists in Britain since 1945.
  • Hardie (2009) Artists in Newlyn and West Cornwall, p. 311.
  • Whybrow (1994) St Ives (1921—1939 list pp. 219–221);
  • Wood (1995) Victorian Painters

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]