Հարվարդյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսագիտության հարվարդյան դպրոց, գիտական ուղղություն, որը ձևավորվել է Հարվարդի համալսարանում։ Ներկայացնում է ինստիտուցիոնալիզմի և նեոկլասիցիզմի գաղափարների որոշակի սիմբիոզ ՝ հատուկ շեշտը դնելով տնտեսական ցիկլի բնույթի ուսումնասիրության և վիճակագրական մեթոդների միջոցով տնտեսության զարգացման կանխատեսման վրա։

Նպատակը՝ լրիվ զբաղվածության, ճգնաժամի արգացման ապահովումն է, ինֆլյացիայի կանխումը։ Ձևավորվել է Հարվարդի համալսարանային առընթեր տնտեսական հետազոտությունների կոմիտեի ստեղծմանը (1917) զուգընթաց։ Հետագայում ուղղությունը տարածվել է Եվրոպայի երկրներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 314