Jump to content

Հարութ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարութ Գառնիկի Մնացականյան
Դրոշ
Դրոշ
Շահումյանի շրջանային վարչակազմի ղեկավար
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 27, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ավետարանոց, Արցախի Հանրապետություն
Քաղաքացիություն Արցախի Հանրապետություն

Հարութ Գառնիկի Մնացականյան (հուլիսի 27, 1992, Ավետարանոց, Արցախի Հանրապետություն), Արցախի Հանրապետության պետական գործիչ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի հուլիսի 27–ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2017 թվականներին Հ․Մնացականյանը սովորել է Արցախի պետական համալսարանում «քաղաքագիտություն» մասնագիտությամբ[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ․Մնացականյանը 2017 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնում[1]։ 4 ամիս անց՝ սեպտեմբերի 26-ին, նշանակվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում[1]։ Լրագրողի հետ հարցազրույցում նա իր ղեկավարման շրջանի լավագույն ձեռքբերումներ է նշել շրջանում գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու ջրերի գործարանի շինարարությունը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ․Մնացականյանը ամուսնացել է, ունի 1 զավակ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հարութ Գառնիկի Մնացականյանի կենսագրական տվյալները Արցախի Հանրապետության կառավարության կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  2. 2,0 2,1 Երիտասարդ պաշտոնյաները սահմաններ չեն ճանաչում. Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար։