Հարութ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարութ Կարապետյան
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1972(1972-04-07)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող

Հարութ Կարապետյան (ապրիլի 7, 1972(1972-04-07)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հարձակվողի դիրքում է հանդես եկել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում, «Լոս Անջելես Գալաքսի», «Սան Խոսե Քլաշ» և «Տամպա Բայ Մունտին» ակումբներում։

Ֆուտբոլի բարձրագույն լիգայի պատմության մեջ Կարապետյանը ամենաարագ հեթ-տրիկի ռեկորդակիր է՝ 1998 թվականի հունիսին 5 րոպեում մեկ գոլ է խփել «Գալաքսի» ակումբի կազմում՝ «Դալլաս» ակումբի դեմ խաղում․ արդյունքում «Գալաքսի»-ն ի վերջո հաղթել է 8։ 1 հաշվով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1994 թվականներին Կարապետյանը խաղացել է «Լոս-Անջելես Սալսա» ակումբում և Ամերիկյան պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում[3]։ 1996 թվականի փետրվարին «Գալաքսի» ակումբը ընտրել է նրան որպես 7-րդ ռաունդում (ընդհանուր առմամբ 74-րդ տեղ) 1996 թվականին կայացած Ֆուտբոլի բարձրագույն լիգայի պահեստային խաղացող[4]։ 1996 թվականի մայիսի 26-ին Կարապետյանը խփել է իր առաջին 2 գոլը «Գալաքսի» ակումբի կազմում՝ 3։ 2 հաշվով հաղթանակ տանելով «Կոլումբուս Քրյու» թիմի դեմ[5]։ 1998 թվականի օգոստոսի 7-ին «Գալաքսի» ակումբը նրան փոխանակել է «Քլաշ» ակումբի խաղացող Լոուրենս Լոզանայի հետ։ 1998 թվականի նոյեմբերի 2-ին «Քլաշ» ակումբը հրաժարվել է Կարապետյանից[6]։ 2000 թվականի մայիսին Կարապետյանը վերադարձել է Ֆուտբոլի բարձրագույն լիգա և պայմանագիր է կնքել «Սան Ջոսե Էուրտակես» ակումբի հետ[7]։ 2000 թվականի վնասվածքների և մարզչական թիմի որոշման պատճառով Կարապետյանը թոշակի անցնելուց հետո դարձել է Հոլիվուդում գտնվող Հոնդայի վաճառքի գլխավոր մենեջեր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 1993 APSL Stats
  4. Jones, Grahame L. (1996 թ․ փետրվարի 8). «MLS Draft Not the Way to Get a Galaxy of Stars». Los Angeles Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  5. «Shots of Galaxy Longshot Karapetyan Finally Going In». Los Angeles Times. 1996 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  6. 2 November 1998 Transaction
  7. Borg, Simon (1996 թ․ մայիսի 31). «California Clasico: Top 10 players who starred for SJ & LA». Major League Soccer. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  8. Serrano, Adam (2013 թ․ օգոստոսի 13). «Where Are They Now? LA Galaxy forward Harut Karapetyan». Major League Soccer. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]