Հարություն Մինասյան (վիրաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Հարություն Մինասյան
Ծնվել էփետրվարի 27, 1920(1920-02-27)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել էփետրվարի 25, 1988(1988-02-25) (67 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Հարություն Հովհաննեսի Մինասյան (1920, փետրվարի 27, Ալեքսանդրապոլ - 1988, փետրվարի 25, Երևան), հայ խորհրդային վիրաբույժ։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1953)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում (1962 թվականից՝ դոցենտ)։ Եղել է Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ (1954-1956 թթ., 1963-1976 թթ.)։ 1965 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի («Մալաթիա» հիվանդանոցում) վարիչն է։

Մինասյանը ՀԽՍՀ-ում առաջիններից մեկն է գործնականում կիրառել ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարել կերակրափողահատում (1954Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության բուժման ժամանակ կատարել է սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա (1976) և ներդրել ՀԽՍՀ վիրաբուժական պրակտիկայում։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555 CC-BY-SA-icon-80x15.png