Հարյավալտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարյավալտա
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՍատակունա
ԲԾՄ38 ± 1 մետր
Մակերես123,48 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ձևավորում1869
Քարտեզ
Քարտեզ

Հարյավալտա (ֆիններեն՝ Harjavalta), քաղաք Արևմտյան Ֆինլանդիայի Սատակունտա նահանգում։ Հիմնադրվել է 1869 թվականին և գտնվում է № 2՝ Հելսինկի-Պորի մայրուղու վրա՝ Պորի քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1977 թվականին։ Քաղաքի մակերեսը 127,76 կմ² է, բնակչությունը՝ 7540 մարդ, իսկ խտությունը՝ 61,07 մարդ/կմ²։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարժան վայրերից է Էմիլ Ցեդերկրեիցի թանգարանը (Emil Cedercreutz), ինչպես նաև Ուոթիլի (Uotila) հին տոհմական կալվածքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Հարյավալտայում հիմնադրվել է «Puustelli» կոնցեռնը։ Կահույքի ֆաբրիկան խոհանոցային կահույքի արտադրության վրա աշխատում է արդեն 85 տարի և դրանում մեծ հաջողությունների է հասել։ Ֆինլանդիայում վաճառվող խոհանոցային կահույքի ավելի քան 30%-ը արտադրվում է «Puustelli»-ում[2]։

Հարյավալտայում է գտնվում Ֆինլանդիայի նիկելի վերամշակման միակ գործարանը, որը կառուցվել է 1959 թվականին[3]։ 2007 թվականին գործարանը ձեռք է բերել ռուսական «Նորնիկել» ընկերությունը՝ ամերիկյան OM Group ընկերության ակտիվների համար վճարելով 318 միլիոն եվրո[4]։ Գործարանի հասույթը 2006 թվականին կազմել է 698 մլն եվրո, վաճառքից ստացված շահույթը՝ 147 մլն եվրո[5]։ Կոմբինատում աշխատում է 215 մարդ։ Լրիվ բեռնվածության դեպքում Հարյավալտայի գործարանը արտադրում է շուրջ 60,000 տոննա նիկել[6]։ Նախատեսվում է լրացուցիչ արտադրական հզորությունների կառուցում։ «Նորնիկելը» մտադիր է Հարյավալտայի գործարանի կոմերցիոն շրջանառությունը հասցնել տարեկան 1,20 մլրդ եվրոյի[7]։ 2009 թվականին, Talvivaara Mining Company Plc-ի հումքի մատակարարման ժամանակացույցի ձախողման, Հարյավալտա գործարանի վերամշակման կարողությունների թերբեռնվածության պատճառով, նիկելի արտադրությունը զգալիորեն կրճատվել է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. «Кухни фабрики «Puustelli»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. На Кольской горно-металлургической компании принимают гостей из Финляндии
  4. «Завод по производству никеля Харьявалта».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. «Выручка финского завода «Норильского никеля» превысит €1 млрд». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. «На нас посмотрели и себя показали». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Тав Морган: Покупка завода в Харьявалта — попадание в десятку
  8. По итогам 2009 г. «Норильский никель» снизил производство никеля до 282,9 тыс.т
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարյավալտա» հոդվածին։