Jump to content

Հարավային ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահամիր Շահամիրյան

Հայաստանի ազատագրության Հարավային ծրագիր, ստեղծվել է 1770-ական թվականներին՝ Մադրասի խմբակի կողմից, որի ղեկավարն էր Շահամիր Շահամիրյանը։ Հարավային ծրագիրը կազմված էր 20 կետերից, որոնց շնորհիվ Ռուսաստանի օգնությամբ պետք է վերականգնվեր Հայաստանի անկախությունը։ Ըստ այս ծրագրի՝ Հայաստանը պետք է հռչակվեր խորհրդարանային հանրապետություն։ Հայաստանը պետք ունենար օրենսդիր և գործադիր մարմիններ։ Կառավարությունը՝ գործադիր մարմինը, պետք է ղեկավարվեր ազգությամբ հայ նախարարի կողմից։ Օրենսդիր մարմինը ծրագրի մեջ անվանվում էր Հայոց տուն։ Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու 3 տարին մեկ անգամ՝ երկաստիճան համակարգով։ Տեղական ընտրատեղամասից պետք է ընտրվեին 2 անձինք, որոնցից մեկը դառնալու էր Հայոց տան, իսկ մյուսը գործադիր մարմնի՝ կառավորության անդամ։ Գործադիր մարմնի ղեկավարը ընտրվելու էր Հայոց տան կողմից[Ն 1]։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար ռուսական 6 հազարանոց զորքը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրեր Ռուսասատանին պատերազմի դեպքում։ Հայաստանը պարտավորվում էր նաև տարեկան հարկ վճարել Ռուսաստանին։ Երկու երկրների միջև հաստատվելու էր ազատ երթևեկություն։ Հայաստանը պետք է Պետերբուրգում ունենար սեփական դեսպանությունը։ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներ և հողի սեփականատերեր կարող էին լինել միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ[1]։

Ինչպես Հովսեփ Արղությանի ծրագրի դեպքում, այնպես էլ այս ծրագրի դեպքում, լուրջ հաջողություններ չգրանցվեցին, քանի որ այն նույնպես չքննարկվեց ռուսական կառավորության կողմից[2]։

  1. Համապատասխանում է ներկայիս վարչապետի պաշտոնին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ։». anunner.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  2. «Հայաստանի ազատագրության Հարավային (Շահամիր Շահամիրյանի) ծրագիրը». findarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.