Հավերժահարս (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերժահարս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1862
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԻզմիր
Լուծարվել էհունիս 1862

«Հավերժահարս», գրականության, արվեստի և գիտությունների կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1862 թ.-ին, Զմյուռնիայում (12 համար)։ Տնօրեն-խմբագիր՝ Ս. Փափազյան։ Տպագրել է հոդվածներ գիտության և արվեստի տարբեր բնագավառներից, զվարճալիքներ, նամակներ, զանազան հայտարարություններ և այլն։ Հատուկ տեղ է հատկացրել կանանց կրթության, կենցաղավարության, նորաձևության հարցերին։ «Հավերժահարսը» նպաստել է գաղթօջախի մշակութային կյանքի զարգացմանը։ Հրատարակել է Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Կ. Տետեյանի թարգմանությամբ), Ղ. Մարկոսյանի «Ալֆրետ ու Եվգինե» երկը, չափածո գործեր, մանրավեպեր։ Աշխատակցել են Տ. Տետեյանը, Մ. Նուպարյանը և ուրիշներ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՅԱՒԵՐԺԱՀԱՐՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 269