Հավելյալ արժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարքսիստական տնտեսագիտության մեջ հավելյալ արժեքը բացատրվում էր որպես ապրանքի վաճառքի շնորհիվ ստացված գումարի և արտադրական ծախքի միջև եղած տարբերությունը։ Եզրույթի ծագումը վերագրվում է ռիկարդյան սոցիալիզմի տեսությանը (Դավիթ Ռիկարդո)։ «Հավելյալ արժեք» բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Թոմսոնը 1824 թվականին։ Այնուամենայնիվ, Թոմսոնը տարբերակում չէր մտցնում «հավելյալ արդյունք» և «հավելյալ արտադրանք» հարակից հասկացություններից։ Հայեցակարգը հետագայում մշակվեց և հանրայնացվեց Կառլ Մարքսի կողմից, ով հավելյալ արժեքը ներկայացնում էր որպես «վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն անհատույց յուրացնում է կապիտալիստը»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 267 CC-BY-SA-icon-80x15.png