Հավասարները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավասարները
անգլ.՝ Equals
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1], ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴրեյկ Դորեմուս[1][2][3]
Սցենարի հեղինակՆաթան Փարքեր
ԴերակատարներՆիկոլաս Հոլթ[2][4][3], Քրիստեն Ստյուարտ, Գայ Փիրս, Ջեքի Ուիվեր, Թոբի Հասս, Դևիդ Սելբի, Քեյթ Լին Շեյլ, Ռեբեկա Հազլվուդ, Ավրորա Պերինո, Սքոթ Լոուրենս և Բել Փաուլի
ՕպերատորՋոն Գուլեսերիան
ԵրաժշտությունԴասթին Օ'Հելորան
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Հավասարները» (անգլ.՝ Equals), 2015 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ հակաուտոպիական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պատերազմից հետո, որն ավերում է երկրի մակերևույթի 99%-ը, փրկվածները կառուցում են նոր «իդեալական» հասարակություն, որտեղ չկան պատերազմներ, բախումներ, հիվանդություններ և հույզեր։ Նրանք իրենց հասարակությունն անվանում են Կոլեկտիվ, իսկ իրենց` «հավասարներ»։ Միայն մեկ հիվանդություն դեռևս ազդում է մարդկանց վրա, այսպես կոչված՝ «ՍՕՍ» («SOS», անգլ.՝ Switched On Syndrome՝ սրված գիտակցության համախտանիշ)։ Համախտանիշի կրողներն սկսում են անընդհատ հույզեր զգալ, ինչը հաճախ հանգեցնում է ինքնասպանության։ Հասարակության մեջ նրանց վերաբերվում են հիվանդների պես և նույնիսկ վախենում են վարակվելուց։ «Լուրջ հիվանդներին» դնում էին մեկուսիչների («Անցք») մեջ, որտեղից ոչ ոք չէր վերադառնում։

Գլխավոր հերոսը՝ Սայլասը, որն իր մոտ հայտնաբերում է «SOS», ռոմանտիկ կապի մեջ էր իր գործընկերոջ՝ Նիա անունով մի աղջկա հետ, որը երկար ժամանակ բոլորից թաքցնում է իր հիվանդությունը։ Հասարակության միջից «SOS»-ով հիվանդները Սայլասին ծանոթացնում են այն մադկանց հետ, որոնք «SOS»-ը չեն համարում հիվանդություն։ Փորձելով հաղթահարել` Սայլասը թողնում է իր հեղինակավոր աշխատանքը և դառնում այգեպան, բայց Նիան գտնում է նրան, և նրանց հարաբերությունները շատ հեռու են գնում։ Մինչդեռ իշխանությունները «SOS»-ի դեմ պայքարի նոր արմատական միջոց են հորինում. «Էշբի ENI» պատվաստման ներդիրը մարդուն լիովին զրկում էր զգալու ունակությունից։ Տեղեկանալով այս մասին՝ սիրահարները որոշում են փախչել Թերակղզի՝ փրկվածների մեկ այլ անկլավ, որի մասին շատ քիչ բան էր հայտնի, այնտեղ քաղաքակրթության նշաններ չկային, այնտեղի բնակիչները ապրում էին բնության գրկում։

Նախատեսված փախուստի օրվանից երկու օր առաջ Նիային կանչում են պատվաստման բաժին, որտեղ պարզվում է, որ նա հղի է և անմիջապես մեկուսացվում է։ Ընկերներին հաջողվում է ազատել նրան Անցքից՝ մի այլ աղջկա փոխարեն, որը այդ ընթացքում էր ինքնասպան եղել։ Հուսահատ Սայլասը, ստանալով Նիայի մահվան մասին լուրը, դիմում է ENI-ին։ Գաղտնի միության անդամներից մեկը, անցնելով ENI բուժումը, մատնում է իր ընկերներին։ Պահապանները ձերբակալում են եռյակին և տանում ENI։ Սայլասը գնում է տուն, որտեղ նրան սպասում էր Նիան։ Հերոսները նստում են գնացք, որը գնում է Անկլավի սահմանը։ Սայլասը փորձում է հաղթահարել դեղամիջոցի ազդեցությունը և վերակենդանացնել իր զգացմունքները Նիայի նկատմամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նիկոլաս Հոլտ Սայլաս Սայլաս
Քրիստեն Ստյուարտ Նիա Նիա
Գայ Փիրս Ջոնաս Ջոնաս
Ջեկի Ուիվեր Բես Բես
Թոբի Հաս Ջորջ Ջորջ
Դևիդ Սելբ Լեոնարդ Լեոնարդ
Քեյթ Լին Շեիլ Քեյթ Քեյթ
Ռեբեկա Հեզվուդ Զոի Զոի
Թեո Յու Պիտեր Պիտեր
Ավրորա Պերին Իրիս Իրիս
Սկոտ Լոուրենս Մարկ Մարկ
Բել Պաուլի Ռեյչել Ռեյչել
Թոմ Ստոուսկ Դոմինիկ Դոմինիկ
Կայ Լենոսկ Մաքս Մաքս
Կլաուդիա Կիմ «Կոլեկտիվ» (ձայն) «Կոլեկտիվ» (ձայն)

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 72-րդ կինոփառատոնի ժամանակ՝ 2015 թվականի սեպտեմբերին[5][6]։ Ֆիլմի պրեմիերան Հյուսիսային Ամերիկայում կայացել է նույն թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[7][8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների մեծ մասի բացասական արձագանքին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 32 % ցուցանիշ՝ 66 կարծիքների հիման վրա, միջինը՝ 10-ից 5 բալով[9]։ Metacritic կաքում ֆիլմն ունի 100-ից 43 գնահատական՝ քննադատների 27 կարծիքների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին կարծիք» կարգավիճակին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3289728/
  2. 2,0 2,1 https://filmow.com/equals-t86078/
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=224950.html
  4. http://www.imdb.com/title/tt3289728/fullcredits
  5. «Venice Film Festival: Lido Lineup Builds Awards Season Buzz – Full List». Deadline. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Venice Fest Reveals Robust Lineup Featuring Hollywood Stars and International Auteurs». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  7. TIFF.net | Equals Արխիվացված 2015-09-06 Wayback Machine
  8. Erbland, Kate (2015 թ․ օգոստոսի 18). «Toronto International Film Festival Adds New Galas and Special Presentations, Including 'Mr. Right,' 'I Saw the Light,' 'Our Brand is Crisis' and 'Equals'». Indiewire. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  9. «Equals». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  10. «Equals». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]