Հավապտուկ վանք
Հավապտուկ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական տիպ | Վանք |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1233 |
Հիմնադրված | 1163 |
![]() | |
![]() | |
Հավապտուկ վանք, Հավոցպտուկ, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 5 կիլոմետր հարավ, բարձր լեռան գագաթին։ Ընդգրկված է Վանքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքը բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, գավթից և փոքր եկեղեցուց։ Շրջակայքում կան շինությունների հետքեր։ Եկեղեցու արևելյան մասի բլրալանջին կա գերեզմանատուն՝ զանազան ձևերով մշակված կենցաղային ու երկրաչափական քանդակներ ունեցող տապանաքարերով։
Եկեղեցու հարավային խորանի ճակատակալ քարին պահպանվել է 9 տողով շինարարական արձանագրություն.
Ըստ արձանագրության եկեղեցին կառուցվել է 1233 թվականին, Հասան Ջալալ Դոլայի իշխանության օրոք։ Եկեղեցին ունի փոքր հատակագիծ, ծածկը թաղակապ է, պատերը շինված են անմշակ կրաքարերով[1][2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախ, Հայոց աշխարհ
- ↑ Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985