Հասմիկ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասմիկ Կիրակոսյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1942(1942-10-27)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 2021(2021-05-09) (78 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան
Մասնագիտությունմշակութային գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ՀՀ վարչապետի հուշամեդալ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Գյումրու պատվավոր քաղաքացի

Հասմիկ Պարույրի Կիրակոսյան (հոկտեմբերի 27, 1942(1942-10-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2021(2021-05-09)[1]), հայ մշակութային գործիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2004)։ Գյումրիի Միքայել Նալբանդյանի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին, Լենինականում։ 1949-1959 թվականներին սովորել է Լենինականի թիվ 26 միջնակարգ դպրոցում, 1959-1963 թվականներին՝ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետում։ Հոռոմ գյուղի դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի[2]։ 1964 թվականին եղել է «Անի»-ի արտադրական միավորման դպրոցական բաժնի վարիչ, այնուհետ՝ Արթիկի կոմերիտական շրջկոմի 2-րդ քարտուղար։ Մոսկվայում կոմ բարձրագույն դպրոցում սովորելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի կենտրոնական կոմիտեում, այնուհետև Լենինականում զբաղվել է դասախոսական գործունեությամբ, միաժամանակ սովորել և ավարտել է Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով։

1976 թվականից եղել է Լենինականի քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչը, 1996 թվականից նշանակվել է Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ, 2009-2018 թվականներին եղել է Շիրակի մարզպետի խորհրդական[3][4], 2018 թվականին նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]