Հապսա Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հապսա Խան
Hapsa Xan և حاپسا خان
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրՍուլեյմանիա
Մահացել էապրիլի 12, 1953(1953-04-12)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ և քաղաքական ակտիվիստ
ԱշխատանքԿանանց առաջին դպրոցի հիմնադրում Իրաքում, Քրդական կանանց ասոցիաիցիայի ստեղծում
ԱմուսինSheikh Qadir Hafid?[2]

Հապսա Խան կամ Հափսա Խանի Նաքիբ (քրդ.՝ Hapsa Xan կամ Hapsa Khani Naqib, արաբ․՝ حەپسە خانی‎‎, 1881, Սուլեյմանիա - ապրիլի 12, 1953(1953-04-12)[1]), դարասկզբի քուրդ ֆեմինիստ և ազգայնական առաջնորդ[3][4]։ 1920-ական թվականների սկզբում Իրաքում հիմնել է կանանց առաջին երեկոյան դպրոցը[5][6]։ Իրաքյան Քուրդիստանում ստեղծել է կանանց իրավունքների պաշտպանության առաջին կազմակերպությունը, որը կոչվում էր «Քրդական կանանց ասոցիացիա»[7] և որը անցյալ դարի դարասկզբին զբաղվել է Մերձավոր Արևելքի կանանց իրավունքների պաշտպանությամբ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հապսա Խանը ծնվել է 1891 թվականին Սուլեյմանիայում՝ նշանավոր քրդական ընտանիքում։ Նա շեյխ Մարիֆի և Սալմա Խանի դուստրն էր։ 1926 թվականին Հապսա Խանը նշանակալի դերակատարում է ունեցել Սուլեյմանիայում (Silêmanî) աղջիկների առաջին դպրոցի հիմնադրման գործում՝ «ուսուցիչների հետ տնից տուն գնալով՝ հնարավորինս շատ աղջիկներ գրանցելու և նույնիսկ ծնողներին համոզելու համար, որ իրենց դուստրերին դպրոց ուղարկեն»[8]։ Գերմանացի լուսանկարիչ Լոտե Էրելը Հապսա Խանին նկարագրել է որպես կին, «որի ամուսինը ոտքի է կանգնում, երբ նա սենյակ է մտնում»[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Հապսա Խանը ամուսնացել է քրդերի առաջնորդ Շեյխ Քադիր Հաֆիդի (Sheikh Qadir Hafid,) հետ[7][9], որի եղբայրը բրիտանական օկուպացիայի դեմ քրդերի դիմադրության շարժման առաջնորդ Մահմուդ Բարզանջին էր՝ Աբդուլ Համիդ II մտերիմ ընկերը[6]։ Հապսա Խանն ապստամբությանն աջակցել է՝ ֆինանսավորելով այն, համոզելով մյուսներին միանալ դրան և բողոքի ցույցեր կազմակերպելով Սուլեյմանիայում[8]։

1930 թվականին Հապսա Խանը նամակով դիմել է Ազգերի լիգային՝ քրդերի իրավունքները և քրդական պետությունը պաշտպանելու խնդրանքով։ Երբ 1946 թվականին Քազի Մուհամմադը հիմնել է Մահաբադի հանրապետությունը, նա սատարել է անկախության հռչակման որոշմանը[8]։

1953 թվականին Հապսա Խանի մահից հետո նրա տունը դարձել է դպրոց[8]։ Խանը շարունակում է մեծապես ազդել ժամանակակից քուրդ կանանց վրա։ 2019 թվականի փետրվարին Kurdistan24 լրատվականը հայտնել է, որ Սուլեյմանիայում նորաձևության մրցույթի հաղթողն ավանդական տարազի իր ձևավորումը կատարել է Հապսա Խանի ոճի հիման վրա[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://nlka.net/eng/on-the-unfathomable-charisma-of-hapsa-khan-naqib/
  2. http://julesjotting.blogspot.co.uk/2013/12/hapsa-khani-naqib-kurdish-hero.html
  3. «Hero Ibrahim Ahmad: The original female Peshmerga». www.aljazeera.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Revenge of the Feminerd: More Feminerd Forerunners». Bitch Media (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  5. Şuşî, Perî (2008 թ․ ապրիլի 10). «Kurdistan's Women: Hapsa Khan». Kurdistan's Women. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  6. 6,0 6,1 «Hapsa Khan». kurdistanwomen.blogspot.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «Hapsa Khani Naqib: Kurdish Hero». julesjotting.blogspot.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Karim, Lawen (2015 թ․ փետրվարի 19). «Hepse Xanî Neqîb (1891-1953)». Medya Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  9. Kurdistan24. «Part 1: From self-reign to self-immolation: Kurdish women's past and present». Kurdistan24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Kurdistan24. «Glitter and Glamour: Sulaimani holds Kurdish fashion design contest». Kurdistan24 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)