Հաշվողական բառերը չինարենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
պարզեցված հիերոգլիֆ
նախնական հիերոգլիֆ
Չինարենի հիմնական դասակարգիչ՝ ge

Չինարենի ներկայիս բոլոր բարբառները հաճախակի օգտագործում են հաշվողական բառեր կամ դասակարգիչներ։ Վերջիններս հիմնականում օգտագործվում են այն բառակապակցություններում, որտեղ գոյականին լրացնում է որևէ թվական[Ն 1]։ Երբ որևէ բառակապակցություն, ինչպես օրինակ «մեկ մարդ» կամ «երեք գիրք», թարգմանվում է չինարեն, հարկավոր է գոյականի և թվականի միջև տեղադրել անհրաժեշտ հաշվողական բառը։ Օրինակ՝ մանդարինում «մեկ մարդ» բառակապակցությունը թարգմանվում է « 一个人 yí gè rén », որտեղ yí  նշանակում է 1, rén՝ մարդ, իսկ gè- ն հաշվողական բառն է։ Հաշվողական բառեր օգտագործվում են նաև որոշակի քերականական համատեքստերում, որտեղ օգտագործվում են 这 (這) zhè (այս) և 那  (այդ) ցուցական դերանունները։ Սակայն երբ գոյականին չի լրացնում որևէ խոսքի մաս, հաշվողական բառ չի գործածվում։ Հաշվողական բառերն օգտագործվում են նաև այլ նպատակներով։ Օրինակ՝ երբ դրանք օգտագործվում են ոչ թե գոյականից առաջ այլ հետո, և երբ կրկնվում են, հաշվողական բառերը ցույց են տալիս եզակի կամ հոգնակի թիվ։

Դասակարգիչ և հաշվողական բառ տերմինները հաճախ գործածվում են փոխարինաբար (չին.՝ 量词 (量詞) liàngcí, , բառացիորեն նշանակում է հաշվողական բառ), սակայն երբեմն նրանց միջև տարբերություն է առաջանում, քանի որ դասակարգիչը մասնիկ է, որը չունի իր սեփական իմաստը, իսկ հաշվողական բառը ունի նշանակություն՝ կախված այն գոյականից, որին լրացնում է։ Այն կարող է նշանակել օրինակ՝ կաթիլ, լիտր, բուռ, կտոր և այլն։ Հաշվողական բառեր են նաև ժամանակ և գումար չափող բառերը։ Դասակարգիչները իրենց հերթին բաժանվում են հաշվելի և անհաշվելի դասակարգիչների, քանի դրանցից որոշները գործածվում են հաշվելի, մյուսները՝ անհաշվելի գոյականների հետ։ Չնայած այս տարբերություններին՝ դասակարգիչները և հաշվողական բառերը լրիվ նույն քերականական գործածությունն ունեն։

Գոյականների մեծ մասը ունեն հատուկ իրենց դասակարգիչները։ Սա կապված է նրա հետ, թե գոյականը, որին այն լրացնում է, ինչ բնույթ ունի։ Օրինակ՝ այն գոյականների համար, որոնք տափակ են, ինչպես օրինակ թուղթը, սկավառակը և այլն, օգտագործվում է 张 (張) zhāng դասակարգիչը, մինչդեռ երկար և բարակ իրերի համար նախատեսված է 条 (條) tiáo դասակարգիչը։ Կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր հաշվողական բառեր՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք հաշվում։ 个 (個) դասակարգիչը ընդհանուր է բոլոր բառերի համար և կարող է փոխարինել այլ դասակարգիչների հատկապես խոսակցական լեզվում։ Դասակարգիչ-գոյական կապվածության մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարվել։ Հետազոտողները տարբեր տեսակետներ ունեն դասակարգիչ-գոյական հարաբերության վերաբերյալ. նրանցից որոշները կարծում են, որ այդ հարաբերությունը կապված է գոյականի բնական իմաստաբանական առանձնահատկությունների հետ (օրինակ բոլոր երկար իր նշանակող գոյականների համար օգտագործվում է միևնույն հաշվողական բառը ), իսկ ոմանք կարծում են, որ այդ հարաբերությունը պայմանավորված է նախատիպային զույգերի նմանությամբ(օրինակ գիրք և բառարան գոյականների համար օգտագործվում է միևնույն դասակարգիչը)։ Տարբեր բարբառներով խոսող մարդիկ տարբեր հաշվողական բառեր են օգտագործում միևնույն գոյականի համար։

Հարավ-արևելյան Ասիայի լեզուներում նկատելի են նման դասակարգիչ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել չինական համակարգը։ Դասակարգիչներին նման հին կառույցներում հատուկ դասակարգիչներ օգտագործելու փոխարեն կրկնվում էր գոյականը։ Նմանատիպ կառույցներ եղել են հին չինարենում սկսած Ք.ա. 1400 թվականից, սակայն իսկական դասակարգիչները առաջացել են ավելի ուշ։ Սկզբնական շրջանում թվականները և հաշվողական բառերը դրվում էին գոյականներից հետո և միայն 1100 թվականից սկսած սկսել են դրվել գոյականներից առաջ։ Շատ հաշվողական բառեր նախկինում եղել են գոյականներ, սակայն ժամանակի ընթացքում կորցրել են իրենց իմաստը։

Գործածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարենում թվականը միայնակ չի կարող լրացնել գոյականին[Ն 2]։ Փոխարենը լեզվում կան հաշվողական բառեր։ Երբ գոյականին նախորդում է որևէ թվական կամ էլ ցուցական դերանուններ այս-ը կամ այն-ը և որոշ այլ դերանուններ, դասակարգիչը դրվում է գոյականից առաջ[1]։ Երբ գոյականին լրացնում է որևէ ածական, այն սովորաբար դրվում է հաշվողական բառի և գոյականի միջև[2]։ Դասակարգիչներ պարունակող բառակապակցությունների հիմնական կառուցվածքը ներկայացվում է ստորև.[3]

ցուցական դերանուն – թվական – դասակարգիչ– ածական – գոյական

ցուցական դերանուն թվական դասակարգիչ ածական գոյական հայերեն համարժեքը
թիվ-դաս.-գոյ. երեք դասակարգիչ կատու երեք կատու
ցուց. դերանուն-դաս.-գոյ. այս կատու այս կատուն
թիվ.-դաս. երեք դասակարգիչ նրանցից երեքը
թիվ.-դաս.-ած.-գոյ. երեք դասակարգիչ սև կատու երեք սև կատու
ցուց.դեր.-թիվ-դաս.-ած.-գոյ. this երեք դասակարգիչ սև կատու այս երեք սև կատուները
թիվ-դաս.-ած. երեք դասակարգիչ **

սև

երեք սևերը

Եթե գոյականը լրացում չունի, հաշվողական բառի կարիք չկա։ Օրինակ՝ 三辆车 (sān liàng chē, երեք-դասակարգիչ-մեքենա) արտահայտության մեջ գործածվում է liàng դասակարգիչը, իսկ  我的车 (wǒ-de chē, իմ- մեքենան, )[4] արտահայտության մեջ հաշվողական բառ չկա[5]։ Երբեմն չինարենում թվականը և ցուցական դերանունը բաց են թողնում՝ միայն հաշվողական բառ օգտագործելով[6]։

车辆 (chē-liàng, մեքենա-դասակարգիչ) բառակապակցության մեջ դասակարգիչը դրված է գոյականից հետո։ Այս բառակապակցությունը կարող է նշանակել օրինակ՝ մեքենաները ճանապարհի վրա

Հատուկ գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի թվականների և ցուցական դերանունների հետ գործածությունից՝ դասակարգիչները ունեն նաև ուրիշ գործառույթներ։ Գոյականից հետո դրված դասակարգիչը արտահայտում է հոգնակի կամ անորոշ քանակություն։ Օրինակ՝ 书本 (shū-běn, գիրք-դասակարգիչ) նշանակում է «գրքեր» մինչդեռ սովորական կառույցը, որտեղ դասակարգիչը դրվում է գոյականից առաջ, օրինակ՝ 一本书 (yī běn shū, մեկ-դասակարգիչ-գիրք) նշանակում է մեկ գիրք[7]։ Որոշ դասակարգիչներ կրկնապատկվում են, օրինակ՝ 个个人 (gè-ge rén,  դասակարգիչ-դասակարգիչ-մարդ) նշանակում է ամեն մարդ[Ն 3]։

Երբ դասակարգիչը դրվում է 一 (, «մեկ») թվականի հետ գոյականից հետո նշանակում է «լի», «լիքը» կամ «ամբողջ»[8]։ Օրինակ՝ 天空一片云 (tiānkōng yī piàn yún, երկինք-մեկ-դասակարգիչ-ամպ) նշանակում է «Երկինքը լի է ամպերով»[Ն 4]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


«ձուկ»
裤子 kùzi
«տաբատ»

«գետ»
凳子 dèngzi
«նստարան»
Գոյականների որոշակի խմբի համար օգտագործվում է հատուկ դասակարգիչ՝ հիմնվելով գոյականների բնույթի, ընդհանուր նմանությունների վրա։

Դասակարգիչների մեծ մասը գործածվում է գոյականներ հաշվելու կամ դասակարգելու համար (սա վերաբերում է միայն անվանական դասակարգիչներին)[9]։ Սրանք իրենց հերթին բաժանվում ենհաշվելի և անհաշվելի դասակարգիչների։ Առօրյա խոսքում մարդիկ սովորաբար գործածում են «հաշվողական բառ» տերմինը կամ էլ դրա չինարեն համարժեքը՝ 量词-liàngcí, որը վերաբերում է և՛ հաշվելի և՛ անհաշվելի դասակարգիչներին, սակայն դրանք ընդհանրապես նույնը չեն[10]։ Տարբեր հաշվողական բառեր ունեն իմաստային տարբերություններ, տարբեր են նրանց շարահյուսական առանձնահատկությունները, ինչպես նաև այն բառերը, որոնց նրանք լրացնում են։

Չինարենում շատ են անվանական դասակարգիչները[11]։ Նրանց թիվը կարող է տատանվել 70-900-ի սահմանում[12]։ Քանակության վերաբերյալ այս մեծ տարբերությունը առաջացել է այն պատճառով. որ ժամանակի ընթացքում տարբերություն է դրվել հաշվելի և անհաշվելի դասակարգիչների, հաշվողական բառերի և դասակարգիչների միջև։ Ներկայիս բառարաններում նշվում են 120-150 հաշվողական բառեր[13]։ Ընդհանուր առմամբ հաշվողական բառերի համակարգը այնքան բարդ է և անորոշ, որ նույնիսկ հրատարակվել են հատուկ դասակարգիչների բառարաններ[14][14][15][15]։

Հաշվելի և անհաշվելի դասակարգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական դասակարգիչների շարքում լեզվաբանները առանձնացնում են հաշվելի և անհաշվելի դասակարգիչները[Ն 5]։ Հաշվելի դասակարգիչները լրացնում են հաշվելի գոյականներին։ Անհաշվելի դասակարգիչները օգտագործվում են անհաշվելի գոյականների հետ[16]։ Անհաշվելի դասակարգիչ է օրինակ չինարեն 盒 (, տուփ)-ը, որը կարող է օգտագործվել այն բոլոր գոյականների հետ, որոնց քանակությունը կարելի է չափել տուփերով, օրինակ՝ 一盒教材 yì hé jiàocái, «մեկ տուփ դասագիրք»։

Անհաշվելի դասակարգիչների շարքում առանձնացնում են մի քանի այլ տեսակի դասակարգիչներ, ինչպիսիք են չափման միավորները, որոնք կան բոլոր լեզուներում, դրամական միավորները և այլն։

Բայական դասակարգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայական դասակարգիչները օգտագործվում են հաշվելու համար գործողության կատարման քանակը։ Այսպիսի դասակարգիչներ են՝  次 ,  遍 biàn,  回huí և 下 xià, որոնք ուղղակիորեն թարգմանվում են «անգամ»։ Օրինակ՝ 我去过三次北京 (wǒ qù-guo sān cì Běijīng, Ես-եղել եմ- 3- դասակարգիչ-Պեկին--«Ես եղել եմ Պեկինում երեք անգամ։») Բայական դասակարգիչները կարող են որոշ գոյականների հետ բաղադրյալ դասակարգիչներ կազմել։ Օրինակ՝ 人次 rén cì  (բառացիորեն՝ մարդ-անգամ) կարող է օրինակ օգտագործվել թանգարանի այցելուներին հաշվելու համար[17]։

Բայական դասակարգիչների մի մասը ցույց է տալիս այն իրը, որով կատարվել է գործողությունը։ Օրինակ՝ 他踢了我一脚 tā tī le wǒ yī jiǎo (բառացիորոն՝ «Նա ինձ հարվածեց մեկ ոտք»), որը նշանակում է «Նա ինձ հարվածեց ոտքով»։ Այս նախադասության մեջ 脚 jiǎo նշանակում է ոտք, սակայն այն դասակարգիչ է։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. But is generally pronounced yí due to sandhi.
  2. Across different varieties of Chinese, classifier-noun clauses have slightly different interpretations (particularly in the interpretation of definiteness in classified nouns as opposed to bare nouns), but the requirement that a classifier come between a number and a noun is more or less the same in the major varieties (Cheng & Sybesma 2005).
  3. Although “” (个人) is more generally used to mean "every person" in this case.
  4. See, for example, similar results in the Chinese corpus of the Center for Chinese Linguistics at Peking University: 天空一片 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine, retrieved on 3 June 2009.
  5. Count-classifiers have also been called "individual classifiers", (Chao 1968, էջ 509), "qualifying classifiers" (Zhang 2007, էջ. 45; Hu 1993, էջ. 10), and just "classifiers" (Cheng & Sybesma 1998, էջ 3).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Li & Thompson 1981, էջ. 104
  2. Hu 1993, էջ. 13
  3. The examples are adapted from those given in Hu (1993, էջ. 13), Erbaugh (1986, էջեր. 403–404), and Li & Thompson (1981, էջեր. 104–105).
  4. Zhang 2007, էջ. 47
  5. Sun 2006, էջ. 160
  6. Sun 2006, էջ. 159
  7. Li & Thompson 1981, էջ. 82
  8. Li & Thompson 1981, էջ. 111
  9. Hu 1993, էջ. 9
  10. Li 2000, էջ. 1116; Hu 1993, էջ. 7; Wang 1994, էջեր. 22, 24–25; He 2001, էջ. 8. Also see the usage in Fang & Connelly (2008) and most introductory Chinese textbooks.
  11. Li & Thompson 1981, էջ. 105
  12. Chao 1968, section 7.9
  13. Erbaugh 1986, էջ. 403; Fang & Connelly 2008, էջ. ix
  14. 14,0 14,1 He 2001, էջ. 234
  15. 15,0 15,1 Gao & Malt 2009, էջ. 1133
  16. Erbaugh 1986, էջ. 404
  17. Zhang 2007, էջ. 44; Li & Thompson 1981, էջ. 110; Fang & Connelly 2008, էջ. x