Հանս Էնգնեսքանգեն
Հանս Էնգնեսքանգեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | բուկմոլ՝ Hans Engnestangen |
Մասնագիտացում` | չմշկորդ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | մարտի 28, 1908 |
Ծննդավայր` | Բրանդբու, Գրան, Օպլանդ, Նորվեգիա |
Մահվան ամսաթիվ` | մայիսի 9, 2003 (95 տարեկան) |
Մահվան վայր` | Եվնաքեր, Օպլանդ, Նորվեգիա |
Հանս Էնգնեսքանգեն (մարտի 28, 1908, Բրանդբու, Գրան, Օպլանդ, Նորվեգիա - մայիսի 9, 2003, Եվնաքեր, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի չմշկորդ: Նրա սահմանած 500 և 1500 մետր մրցատարածությունների համաշխարհային ռեկորդները տևեցին ավելի քան 13 տարի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Էնգնեսքանգեն մասնակցել է 1932 թվականին տեղի ունեցած Ձմեռային Օլիմպիական խաղերին 1000 մետր մրցատարածությամբ, սակայն չկարողացավ եզրափակիչ հասնել[1]: 1933 թվականին Էնգնեսքանգենը չմշկասպորտի աշխարհի չեմպիոնատում դասական բազմամրցությունում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 1935 թվականին` բրոնզե մեդալի[2]: 1933, 1938 և 1939 թվականներին նա հաղթահարեց 500 մետր մրցատարածությունները, իսկ 1937 և 1938 թվականներին նա առաջինը անցավ 1500 մետր մրցատարածությունը: 1937 թվականին Էնգնեսքանգենը չմշքավազքի Եվրոպայի չեմպիոնատում արժանացավ արծաթե մեդալի[1]:
Համաշխարհային ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին Էնգնեսքանգենը հաղթահարեց 500 մետր հեռավորությունը 42.5 րոպեում` Քլաս Թունբերգի սահմանած ռեկորդը գերազանցելով: Էնգնեսքանգենը իր սահմանած ժամանակը բարելավեց 1937 թվականի հունվարին (42,3) և 1938 թվականի փետրվարին (41,8): Նրա սահմանած վերջին ռեկորդը գրանցվել է 1952 թվականին[3]:
1939 թվականին Էնգնեսքանգենը ռեկորդ սահմանեց 1500 մետր հեռավորությունն անցնելով 2:13,8 ժամանակում: Այս վերջին ռեկորդը շարունակվեց պահպանվել ավելի քան 13 տարի շարունակ:
Հեռավորություն | Ժամանակ[4] | Ամսաթիվ | Սահադաշտ |
---|---|---|---|
500 մ | 42.5 | 1930 թվականի հունվարի 21 | ![]() |
500 մ | 42.5 | 1937 թվական հունվարի 30 | ![]() |
500 մ | 41.8 | 1938 թվական փետրվարի 5 | ![]() |
1500 մ | 2:13.8 | 1939 թվականի հունվարի 29 | ![]() |
Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնգնեսքանգենը դարձավ նորվեգական այն մի քանի մարզիկներից մեկը, ով չմասնակցեց օկուպացիայի շրջանում անցկացվող սպորտային մրցումներին: 1942 թվականին նա մասնակցություն ունեցավ Կլագենֆուրտեում անցկացվող գերմանա-նորվեգական մրցակցությունում: Պատերազմից հետո Էնգնեսքանգենը, մեղադրվելով որպես թշնամուն գործակցող անձ, դատապարտվեց 2 տարվա ազատազրկմամբ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Hans Engnestangen. sports-reference.com
- ↑ Medal Winners in World Allround Championships — International Skating Union (Retrieved on 9 April 2008)
- ↑ Historical World Records — International Skating Union (Retrieved on 9 April 2008)
- ↑ «Hans Engnestangen»։ SpeedSkatingStats.com։ Վերցված է օգոստոսի 28, 2012
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանս Էնգնեսքանգեն կատեգորիայում։ |
|