Jump to content

Հաննես Թոր Հալդորսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննես Հալդորսոն
իսլ.՝ Hannes Þór Halldórsson
Հալդորսոնը Ավստրիայի հավաքականի դեմ խաղում, 2014
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հաննես Թոր Հալդորսոն
Ազգությունը իսլանդացի
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1984(1984-04-27)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 193
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Հաննես Թոր Հալդորսոն (իսլ.՝ Hannes Þór Halldórsson, ապրիլի 27, 1984(1984-04-27)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի և Իսլանդիայի ազգային հավաքականի դարպասապահը։ Մի քանի երգերի և տեսահոլովակների հեղինակ է և ներկայացրել է Իսլանդիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է իսլանդական «Լեյկնիր», «Աֆտյուրելդինգ», «Ստյարնան», «Ֆրամ» և «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբներում[3]։

2012 թվականի մարտին Հաննեսը վերցրել է կարճաժամկետ վարձակալություն նորվեգական «Բրանն» ֆուտբոլային ակումբում, որտեղ փոխարինել է վնասվածք ստացած դարպասապահ Պյոտր Լեցևսկուն[4]։

2013 թվականի դեկտեմբերին Հաննեսը տեղափոխվել է նորվեգական «Սաննես Ուլֆ» ։

2015 թվականի հուլիսին երկուամյա պայմանագիր է կնքել ՆԵԿ ֆուտբոլային ակումբի հետ[5]։ 2018-ին պայմանագիր է կապել ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2011 թվականին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ընթացքում՝ ընդդեմ Կիպրոսի ազգային հավաքականի[6]։

Ներկայումս Հաննեսը համարվում է հիմնական Իսլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահը[7]։ Հավաքականի կազմում նա հաղթել է 2014 թվականի ընտրական փուլի բոլոր տասներկու խաղերում[8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեյկյավիկ»
  • Իսլանդիայի չեմպիոն (2)։ 2011, 2013.
  • Իսլանդիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2011, 2012.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Վիճակագրություն National Football Teams կայքում, ՈւԵՖԱ, Իսլանդիա
  4. «Hann­es Þór geng­ur til liðs við Brann» (իսլանդերեն). mbl.is. 2012 թ․ մարտի 28. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 5 (օգնություն)
  5. «NEC staðfest­ir komu Hann­es­ar» (իսլանդերեն). mbl.is. 2015 թ․ հուլիսի 6. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 13 (օգնություն)
  6. «Վիճակագրություն ՈւԵՖԱ-ի կայքում» (անգլերեն).
  7. «Հաննես. Ընդհանուր ֆուտբոլային կարիերա» (իսլանդերեն). visir.is. 2012 թ․ հոկտեմբերի 14.
  8. «Վիճակագրություն ՖԻՖԱ-ի կայքում» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննես Թոր Հալդորսոն» հոդվածին։