Հանճարն ու ամբոխը (կտավ)
Jump to navigation
Jump to search
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Եղիշե Թադևոսյան |
տարի | 1909 |
բարձրություն | 152 |
լայնություն | 149 |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | ![]() Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
gallery.am | |
Ծանոթագրություններ |
«Հանճարն ու ամբոխը», ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936) 1909 թվականին ստեղծած կտավը[1]։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին Եղիշե Թադևոսյանի ստեղծած «Հանճարն ու ամբոխը» մեծադիր կտավին անդրադարձ է կատարվել դեռևս ռոմանտիկների արվեստում։ Կտավում նկարիչը պատկերել է առաջադեմ մտածող անհատի և քաղքենի ինքնագոհ հասարակության իդեալների ու տգիտության բախման ողբերգական կոնֆլիկտը։ «Հանճարը»՝ անձը, անհատականությունը, «գլուխն առած» փախչում է ամբոխի աղաղակներից, քրքիջից ու սուլոցից, ծաղրից ու վիրավորանքներից։
Այս թեմային Թադևոսյանն անդրադարձել է նաև «Քրիստոսն ու փարիսեցիները» կտավում[3]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարն ունի 152 սմ բարձրություն, 149 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դրամբյան Ռուբեն Գրիգորի, Եղիշե Թադևոսյան, Երևան, 1955։
- Եղիշե Թադևոսյան (ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կատալոգ), Երևան,
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիշե Թադևոսյան Archived 2016-04-03 at the Wayback Machine.
- Մեր մեծերը - Եղիշե Թադևոսյան