Հանդես գրականական և պատմական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հանդես գրականական և պատմական», տարեգիրք։ Լույս է տեսել 18881890 թվականներին, 18941996 թվականներին, Մոսկվայում։ Խմբագիր՝ Մ. Բարխուդարյան։ Կարևոր դեր է կատարել հայ մշակույթի, մասնավորապես բանասիրության պատմության մեջ։ «Հանդես գրականական և պատմական» տարեգրքի շապիկը տպագրել է Մ. Նալբանդյանի բազմաթիվ բանաստեղծություններ, «Երկու խոսք...» հոդվածը, «Կրիտիկա Սոս և Վարդիթեր ազգային վիպասանության Պ. Պռոշյանցի» առաջին տարբերակը, նաև՝ նրա կենսագրությունը (Ե. Շահազիզի հեղինակությամբ)։ Հանդեսում տեղ են գտել Ռ. Պատկանյանի, Հ. Հովհաննիսյանի և Ա. Ծատուրյանի բանաստեղծությունները, հոդվածներն ու թարգմանությունները, Րաֆֆու, Պ. Պռոշյանի, Նար-Դոսի պատմվածքներն ու վիպակները, հայրենասիրական բնույթի թարգմանական գործեր ռուս և եվրոպացի հեղինակներից (Մամին-Սիբիրյակ, Մարտով, Բայրոն, Մուր, Տուրգենև, Մոպասան, Սալտիկով- Շչեդրին և ուրիշներ), Ս. Նազարյանցի բազմաթիվ նամակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 220