Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին
Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ Մոլա[1] |
տարի | 17-րդ դար[2] |
բարձրություն | 22,9 սանտիմետր[2] |
լայնություն | 27,9 սանտիմետր[2] |
ժանր | հոգևոր արվեստ[2] |
նյութ | յուղաներկ[2] և պղինձ[2] |
գտնվում է | Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան |
հիմնական թեմա | Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Rest on the Flight into Egypt by Pier Francesco Mola (MET 1993.20) Վիքիպահեստում |
«Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին» (անգլ.՝ Rest on the Flight into Egypt ), իտալացի նկարիչ, բարոկկոյի վարպետ Պիեռ Ֆրանչեսկո Մոլայի (1612-1666) ստեղծած կտավը, որը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[3]։ «Հանգիստ դեպի Եգիպտոս փախուստի ճանապարհին» կտավը հայտնի թեմա է արվեստում, ինչպես «Փախուստ դեպի Եգիպտոս» կտավները։
Կտավն ունի 22,9 սմ բարձրություն, 27.9 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ, պղինձ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարանը հիմնված է ոչ թե աստվածաշնչյան որևէ միջադեպի, այլ հեքիաթների կամ լեգենդների, որոնք ձևավորվել են վաղ միջնադարում Սուրբ ընտանիքի Եգիպտոսում ապաստան գտնելու համար փախուստի աստվածաշնչյան պատմության վրա՝ տեղեկացված լինելով, որ Հերովդես I Մեծը ուզում է սպանել մանուկ Քրիստոսին[4]։
Ըստ ավանդության՝ Հովսեփն ու Մարիամը փախուստի ճանապարհին ծառերի պուրակում կանգ են առնում հանգստանալու։ Սուրբ մանուկը հրամայում է ծառերին ներքև խոնարհվել, որ Հովսեփը կարողանա պտուղները հավաքել, ապա հրամայում է առվակին դուրս հորդել, որ ծնողները հագեցնեն իրենց ծարավը։ Դարերի ընթացքում հիմնական պատմությանը շատ մանրամասներ են ավելացվել։
Պիեռ Մոլան պատկերել է Մարիամին մանուկ Հիսուսին բարձրացնելիս, իսկ Հովսեփին՝ թիկնած։ Նրանք շրջապատված են փարթամ ծառերով։ Հետին պլանում հրեշտակը ավանակին բերել է ջուր խմելու այն աղբյուրից, որը Հիսուսն է առաջացրել։ Էշը քրիստոնեական պատկերագրության մեջ հաճախակի Մեսիայի խորհրդանիշն է։
17-րդ դարի կեսերի գեղանկարի ստեղծման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն ըստ արվեստի պատմաբան Ռիչարդ Կոկի՝ այս կտավը հեղինակի նույն թեմայով ստեղծած ամենավաղ նկարն է։
1993 թվականին Ռայթսման հիմնադրամը մի շարք աշխատանքներ է նվիրել Մետրոպոլիտեն թանգարանին, այդ թվում և այս կտավը, որը 2011 թվականից ներկայացվում է հանրությանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/437101
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.metmuseum.org/art/collection/search/437101
- ↑ The Rest on the Flight into Egypt
- ↑ Tiepolo, Giovanni Battista; veneziano, Museo del Settecento; N.Y.), Metropolitan Museum of Art (New York (1996-01-01) (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 9780870998126
- ↑ «Rest on the Flight | Dulwich Picture Gallery». www.dulwichpicturegallery.org.uk. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.