Հայ քույրերի վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ քույրերի վարժարան, մասնավոր դպրոց Ֆիլադելֆիայում՝ նախակրթարանից մինչև 8-րդ դասարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին հիմնադրել են Արուսյակ Սաջոնյան (մինչև 1969 թվականը՝ տնօրեն), Հռիփսիմե Չիֆթելյան, Վալենտին Ջենենյան կաթոլիկ քույրերը։ 1969 թվականից տնօրենն է քույր Լուիզա Քասարջյանը։ Ուսուցման հիմնական լեզուն անգլերենն է, դասավանդվում են հայերեն, ֆրանսերեն, պատմություն, երաժշտություն և այլ առարկաներ։ 1998 թվականին վարժարանն ուներ մոտ 200 աշակերտ։

Հրատարակում է «Արծվիկ» թերթիկը (տարին 4 համար) և «Արծվիկ» խորագրով տարեգիրքը։ Վարժարանի հովանավորն է Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը։

Հայ քույրերի վարժարաններ են գործում նաև Լոս Անջելեսում և Բոստոնում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png