Հայ հնագույն դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ հնագույն հեթանոս, դրամայի հերոսը ճակատագրի հանդիման կանգնած մարդն է՝ որպես հավերժ, կալանավոր։ Այս առասպելը տարբեր համատեքստերով հիշատակվում է 5-րդ դարի գրական աղբյուրներից մինչև Հայսմավուրքը (12-15-րդ դարեր

Հայ հնագույն դրաման թեմատիկ ընդհանրություններ ունի նաև «հավերժական վերադարձի առասպելի» հետ, որը խորհրդանշում է տիեզերական պարբերականությունը (ցիկլ)։ Ավելի ակնհայտ է կապը պրոմեթևսյան (հունական) թեմայի, նաև շղթայվածի առասպելի իրան, և կովկասյան տարբերակների հետ, որոնցից միայն հունական տարբերակն ունի ծիսադրամատիկական մարմնավորում։

Հայկական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական տարբերակը բնորոշվում է որպես դրամա-մարգարեություն, որը կապված է սիդերական տարվա (երկնային լուսատուների լրիվ շրջապտույտը) և, ամենակարևորը, Շիդար աստծու 2 նշանակությամբ (նզովք և շղյտա) անվան հետ։ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի 1-ին մասի վերաձևված սյուժեն տիպաբանորեն նման է Սաքսոն Քերականի «Ասք Ամլեդուսի մասին» զրույցին, որի գեղարվեստական վերաիմաստավորումը Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունն է, որտեղ «ժամանակը կապը կտրել է» միտքն ակնհայտորեն ունի խորհրդապաշտ. հիմք։

Պոեմների ընդհանուր հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին բաբելական պոեմում «ես բանտարկված Եմ սեփական մարմնիս բանտում» արտահայտությունը դրամատիկական բոլոր իրավիճակների ընդհանուր հիմքն է. թեմատիկ պայմանաձևը միջազգային է, սակայն «ժամանակի շղթան» ամրացնելու ծեսը հայտնի է հայկական միջնադարյան գրական աղբյուրներից և հանգում է տիեզերաբանական հնագույն պատկերացումներին։ «Սասնա ծռեր» էպոսում ժայռի մեջ բանտարկված Մհերը, որ զսպված ուժի և սպասվող փրկության խորհրդանիշն է, նայում է «ճակատագրի անիվին» (համաստեղությունների շրջան), որն արտացոլված է առաջավորասիական հորոսկոպում։

Դրամայի ծագման խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամայի ծագման խնդիրն արծարծվում է արևապաշտական և բուսապաշտական տեսություններով։ Հայ հնագույն դրամայի սկզբնավորումը բացատրվում է արևապաշտության տեսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png