Jump to content

Հայ կանանց միջազգային միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ կանանց միջազգային միավորում
Տեսակկազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1991
Գլխադասային գրասենյակԲոստոն, ԱՄՆ

«Հայ կանանց միջազգային միավորում» (AIWA), հայ կանանց ոչ քաղաքական միություն, որը հիմնվել է 1991 թվականին, ԱՄՆ-ում (Բոստոն)։ Միավորման առաքելությունն է համախմբել աշխարհի տարբեր երկրների հայ կանանց, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը, ձեռնարկատիրական ոլորտում նրանց ներգրավմանը, Հայաստան-սփյուռք կապերի զարգացմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ կանանց միջազգային միավորումը» հիմնվել է ԱՄՆԲոստոն քաղաքում, 1991 թվականին՝ Եվա Մեձորյանի, Բարբարա Մերգուերյանի և Օլգա Պրուդյանի կողմից[1]։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Միավորումն իրականացնում է առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, մշակույթին, բնապահպանությանը նվիրված մի շարք ծրագրեր, այն դրամաշնորհներ է տրամադրում հայազգի ուսանողուհիներին՝ կանանց իրավունքների պաշտպանության առողջապահության, հումանիտար գիտությունների, մաթեմտիկայի, ճարտարապետության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

«Հայ կանանց միջազգային միավորումը» գրասենյակներ ունի ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում։ Կազմակերպությունը նաև անցկացնում է համահայկական համաժողովներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. THE ONLY INTERNATIONAL ORGANIZATION DEDICATED TO THE ADVANCEMENT OF ARMENIAN WOMEN REGARDLESS OF THEIR POLITICAL, RELIGIOUS OR EDUCATIONAL AFFILIATION.
  2. Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում». Երևան: «Տիգրան Մեծ»,. 2017.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)