Հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետություն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետությունը, Լիբանանի պատրիարքական թեմի առաջնորդանիստը գտնվում է Բեյրութում։ Առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, որը թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խորհրդի միջոցով։
Գործում է 9 եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի Սբ Եղիա-Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Սբ Փրկիչ և Սբ Խաչ եկեղեցիները։ Եկեղեցիներ կան նաև Ռաուդայում և Հագմիեում, Զմմառում, Այնճարում, ինչպես նաև 1 մատուռ՝ Բիկֆայի Սխիթարյանների ամառանոցում։ Եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթոլիկ ստվար բնակչություն։
Լիբանանում հոգևոր ու կրթական գործունեություն են ծավալում Ձմմառի, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունները։ Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյանները հիմնադրել են Բեյրութի Սբ Ավետման հայ Կաթողիկե եկեղեցին Վիեննայի Մխիթարյան միաբանության մայրավանքը Երկրորդական վարժարան (ներկայումս չի գործում), 1972 թվականին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը։
Բեյրութում գործում են Անարատ հղության հայ քույրերի միաբանության Սբ Հռիփսիմյանց (1992 թվականից), Սբ Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ՝ Ջահլեում ու Այնճարում, Ձմմառի աղջկանց և Այնճարի երկսեռ որբանոցները։ 1937 թվականին հիմնված Սբ Շուշան վարժարանը 1997 թվականին վերածվել է մանկամսուրի։ Լիբանանահայ կրթական կենտրոններից է Մեսրոպյան վարժարանը։ Անցյալում լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը։ Թեմում գործում են մշակութային, բարեսիրական մարզ, և սկաուտական միություններ, 4 երգչախումբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |