Հայ բույժ (թերթ)
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հայ բույժ արմտ. հայ.՝ Հայ Բոյժ և ֆր.՝ Hay-Pouj | |
|---|---|
| Տեսակ | բժշկական ամսագիր |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | հոկտեմբերի 1, 1934 |
| Հիմնադիր | Շավարշ Նարդունի |
| Երկիր | |
| Գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
| Լուծարվել է | 1967 |
Հայ բույժ, բժշկության և առողջապահության ժողովրդական ամսաթերթ (եռամսյա, վեցամսյա)։ Լույս է տեսել 1934-1940, 1945-1967 թվականներին, Փարիզում։ Տնօրեն-խմբագիր՝ Շ․ Նարդունի (Այվազյան)։ Անդրադարձել է ֆիզիկական դաստիարակության, առողջապահության հարցերին, աջակցել սփյուռքի հայության գոյապահպանման ջանքերին։ Տպագրել է տեղեկություններ առողջապահության ու բժշկության մասին, ծանոթացրել հիվանդությունների ախտանշաններին, պայքարել ծխելու դեմ։
| ||||||