Jump to content

Հայ ավետարանական եկեղեցի (Էլազըղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ավետարանական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, ավերակներ և պատմության հուշարձան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԷլազըղի մարզ
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Evangelical Church, Elâzığ Վիքիպահեստում
Հին Հայ Ավետարանական եկեղեցին մեր օրերում օգտագործվում է որպես հասարակական զուգարան։

Հայ Ավետարանական եկեղեցի (թուրքերեն՝ Ermeni Protestan Kilisesi), հայ ավետարանական եկեղեցի, որը գտնվում է Թուրքիայի Էլազըղ (Մեզիրե) քաղաքի կենտրոնում, Խարբերդից 5կմ հարավ-արևմուտք։ Հայոց ցեղասպանությանից հետո, երբ տեղի հայ համայնքը տեղահանվեց և սպանվեց, թուրքերը եկեղեցին սկսեցին օգտագործվել է որպես հասարակական զուգարան։

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և ծառայել է որպես Էլյազըղի հայ ավետարանական եկեղեցու կենտրոնակայան։ Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին օգտագործվել է որպես Արփաչի փոշի արդյունաբերության գործարան, այնուհետև որպես խաղահրապարակ երեխաների համար, շուկա և կենդանիների ապաստարան։ Չնայած եկեղեցու անհերքելի հայկական պատկանելությանը, թուրքական իշխանությունները 1973 թվականին այն անվանեցին «Պատմական ասորական եկեղեցի»։ 2007 թվականին թուրքական պետությունը հայտարարեց, որ եկեղեցին կվերածի հիվանդանոցի, սակայն 2014 թվականի դրությամբ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Էլյազըղի կենտրոնում գտնվելու պատճառով այն օգտագործվում է որպես մեքենաների կայանատեղի և որպես հանրային զուգարան։

Եկեղեցու ներքին պատերին Հիսուսի և Մարիամի որմնանկարները խիստ վնասված են, բայց դրանք դեռ տեսանելի են։ Մուտքը վնասված է, տանիք չի պահպանվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Kiliseyi tuvalet yaptılar» (թուրքերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. (in Turkish)