Հայագիտության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայագիտության կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՀասցեՄոսկվայի օլիմպիական պողոտա 9
Հիմնադրվել է2017
Կայքarmenianchurch.ru

«Հայ առաքելական եկեղեցու հայագիտության կենտրոն», Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի գիտական կենտրոն Մոսկվայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտությունը գիտության անկախ ճյուղերից է, որը զբաղվում է հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրությամբ[2][3]։ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Հայագիտության կենտրոնը կազմավորվել է Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ՝ պատրիարքական Էկզարխ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությամբ, որպես պատմական ավանդույթների շարունակություն ռուս և օտարերկրյա փորձագետների, կազմակերպությունների և եկեղեցու մասնակցությամբ հայ ժողովրդի պատմության և մշակույթի հարցերում լայն և բեղմնավոր գործունեության համար բարենպաստ հարթակ։ Հայագիտության կենտրոնի կառուցվածքը բաղկացած է գիտական խորհուրդից, որի կազմում ընդգրկված են 9-12 փորձագետներ, պրոֆեսորներ, հայագիտության բնագավառի թեկնածուներ և գիտությունների դոկտորներ ու գիտական քարտուղարներ (կատարողներ)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրները.

  • Կապերի հաստատում հայոց պատմության, մշակույթի, բանասիրության, գրականության, արվեստի բնագավառում հայկական կազմակերպությունների և փորձագետների (ռուսական և օտարերկրյա) հետ և նրանց միջև համագործակցության համակարգում/զարգացում, աջակցություն
  • Սեփական գրադարանի, տեսադարանների ստեղծում, զանգվածային գիտամշակութային միջոցառումների անցկացում (շնորհանդեսներ, ասուլիսներ, աջակցություն տաղանդավոր երիտասարդներին։

Գիտական գործունեությունը միավորում է 4 բաժիններ՝ լեզվի, պատմության, գրականության, արվեստի բաժիններ։ Կազմակերպչական գործունեությունը ներառում է համաժողովների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում, դասախոսությունների, ստեղծագործական երեկոների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպում, հրատարակչական գործունեություն, համագործակցություն հայկական և ռուսական գիտական կենտրոնների հետ, համատեղ հետազոտական նախագծերի, միջոցառումների մշակում, համագործակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների (թեմական գիմնազիա) հետ, ուսուցում, հայերեն առարկաների վերահսկում, գիտական կադրերի պատրաստում, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների գործունեության (համագործակցության) հարթակի ստեղծում, աջակցություն տաղանդավոր երիտասարդներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]