Հայֆա Ուեհբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայֆա Ուեհբե
Haifa Wahbe.jpg
Բնօրինակ անունարաբ․՝ هيفاء وهبي‎‎
Ի ծնե անունարաբ․՝ هيفاء محمد وهبي‎‎
Ծնվել էմարտի 10, 1976(1976-03-10)[1][2] (47 տարեկան) կամ հոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[3] (50 տարեկան)
Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան և Flag of Egypt.svg Եգիպտոս
Ժանրերփոփ և Էթնիկական երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլRotana Records և Suria Records?
Commons-logo.svg Haifa Wehbe Վիքիպահեստում

Հայֆա Ուեհբե (արաբ․՝ هيفاء وهبي‎‎, լատինատառ՝ Haifa Wehbe, մարտի 10, 1976(1976-03-10)[1][2] կամ հոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[3], Մահրունա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան, Լիբանան), լիբանանցի արաբ փոփ երաժշտության հայտնի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալֆան ծնվել և մեծացել է հարավային Լիբանանում, նրա հայրը շիա մուսուլման է[4], մայրը՝ եգիպտական ղպտի քրիստոնյա ընտանիքից[5]։ Նա երիտասարդ տարիքում դարձել է մոդել և տասնվեց տարեկանում ստացել է «Միսս Հարավային Լիբանան» տիտղոսը[6]։ 2002 թվականին դուրս եկավ նրա առաջին՝ «Ժամանակն է եկել» ալբոմը, 2005 թվականին լույս տեսավ նրա երկրորդ՝ «Ես ուզում եմ ապրել» ալբոմը։ Բացի այդ Հայֆան խաղացել է մի քանի երկրորդական դերեր ֆիլմերում և «Հովիտ» (արաբ․՝ الوادي‎‎‎) սերիալում, որը մեծ ճանաչվածություն ձեռք բերեց հատկապես արաբ երիտասարդների շրջանում։ 2006 թվականին Լիբանանի և Իսրայելի միջև պատերազմի ժամանակ ժամանակավոր մեկնում է Եգիպտոս, որտեղ նա իր համերգներից մեկի ժամանակ արտահայտել էր իր աջակցությունը Հասան Նասրալլահին և Հեզբոլլահին՝ Իսրայելին հակընդդեմ լինելու համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեհբեն ամուսնացած է եղել և ունի դուստր՝ Զեյնաբ Զազան։ Նա նաև ունի երեք քույր՝ Ալիյան, Հաննան և Ռոլան[7]։ Հայֆայի եղբայրը մահացել է լիբանանյան պատերազմի ժամանակ 1982 թվականին[8][9]։

2009 թվականի ապրիլի 25-ին Հայֆա Ուեհբե կրկին ամուսնացավ եգիպտացի գործարար 36-ամյա Ահմեդ Աբի Հաշեյմի հետ։ Տոոնակատարության համար ծախսեցին 9 միլիոն դոլլար։ Գլխագինը կազմեց 20 միլիոն դոլլար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Howa El Zaman (արաբ․՝ هو الزمن‎‎ — «Ժամանակն է եկել»), 2002
  • Beddi Eish (արաբ․՝ بدي عيش‎‎ — «Ես ուզում եմ ապրել»), 2005
  • Habibi Ana (արաբ․՝ حبيبي أنا‎‎ — «Իմ սիրելի»), 2008
  • Maliket Jamal El Kon (արաբ․՝ ملكه جمال الكون‎‎ — «Միսս Տիեզերք»),2012

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ragab
  • Hyaat Alby
  • Yabn El Halal
  • Fakerni
  • Maliket Jamal El Kon
  • Mosh Adra Istanna
  • 80 Million Ehsas
  • Enta Tani
  • Leik El Wawa

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղերի ծով (Պեպսիի հովանավորությամբ) – թողարկվել է 2008 թվականի հուլիսին
  • Dokkan Shehata – 2009 թվական հունիս

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Al Wadi (2005) – ռեալիթի շոու՝ ֆրանսիական La Ferme Célébrités ռեալիթի շոուի հիման վրա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002- «Ոսկե առյուծ» մրցանակ Եգիպտոսում[4]
  • 2004- Եգիպտոսի լավագույն արաբ երիտասարդ երգչուհի[10]
  • 2005- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[4]
  • 2006- «Murex d'Or» մրցանակ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում[4]
  • 2009- «Murex d'Or» մրցանակ «Ամենաճանաչված լիբանանցի երգչուհի»[11]
  • 2010- «Murex d'Or» մրցանակ «Լավագույն երգող դերասանուհի» անվանակարգում
  • 2010- «ART» մրցանակ իր առաջին եգիպտական «Dokkan Shehata» ֆիլմում դերակատարման համար
  • 2011- Աշխարհի ամենացանկալի կանանց ցանկում 49-րդ տեղը[12]
  • 2011- Ամենագեղեցիկ արաբ մոդելների և դերասանուհիների ցանկում 2-րդ տեղը[12]
  • 2011- «Murex d'Or» մրցանակ «Yama Layaly» երգի համար[13]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://genius.com/artists/Haifa-wehbe
  2. 2,0 2,1 https://www.imdb.com/name/nm4285378/bio
  3. 3,0 3,1 https://elcinema.com/person/1100286/
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Haifa Wehbe»։ Gossip Rocks։ 28.04. 2005։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին։ Վերցված է 2016 թ․ մարտի 23 
  5. Biography of Haifa Wehbe
  6. «Lebanese Pop Star Haifa Wehbe Sides With Hezbollah»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է 2016-03-23 
  7. Haifa Wehbe Profile at NNCB
  8. Sela, Yohai. Omedia.com.Haifa Wehbe - Portrait of a Lebanese Female Vocalist Archived 2007-03-21 at the Wayback Machine. Retrieved March 11, 2007.
  9. Bayoumy Yara (2006-10-30)։ «INTERVIEW-Hezbollah chief wins unlikely fan in sexy pop diva»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23 
  10. «middle east news information::Haifa Wahbi number one Young Female Arab Singer»։ Albawaba.com։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20 
  11. «www.waleg.com»։ waleg.com։ 2009-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20 
  12. 12,0 12,1 Asian Models Faces Haifa Wehbe Is The Only Arabian Model,Singer Cum Dancer Has Seen In The Italian TV channel Rai Uno Archived 2011-06-07 at the Wayback Machine.. Networkedblogs.com. Retrieved on 2012-12-22.
  13. «Arab stars receive top honors at Murex d’Or Awards»։ Daily Star (Jounieh)։ 2011-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-03-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 30։ «Arab pop superstar Haifa Wehbe won best Arabic song for 'Yama Layaly.'» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]