Հայրենիք (սեփականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրենիք, սեփականության իրավունքի հիմնական տեսակը միջնադարյան Հայաստանում[1]:

Ըստ Մխիթար Գոշի դատաստանագրքի, բոլոր հողերի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Գոշի այս սահմանման հիմքում ընկած էր այն, որ դեռևս Արշակունիների ժամանակներից Հայաստանում այդպես է եղել և այդպես պետք է շարունակվեր։ Դատաստանագրքում սեփականության իրավունքի սուբյեկտներ են ճանաչվում նաև այլ թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր անձինք։ Այսպիսով, սեփականության իրավունքի առաջին և հիմնական տեսակը հայրենիքն էր, որը ձեռք էր բերվում «սրով» կամ «առքով»։ Եկեղեցուն և վանքերին պատկանող հողերը նույնպես համարվել են հայրենակալվածքային սեփականություն։ «Հայրենիք» տերմին միարժամանակ նշանակում էր ոչ միայն տվյալ հողատիրության կատեգորիան, այլև ընդհանրապես սեփականություն կազմող գույքը, լիներ այն կալվածք, այգի, դաշտ կամ տուն, ջրաղաց, ոռոգման ցանց և այլն[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А.М. Айкянц. История развития частного права в Армении. Ереван. 2006. С. 120

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. . Այժմ դժվար է ասել, թե արդյոք արքայական ընծաների, ռազմական հեղաշրջումների, թե համայնքի աղքատացած ազատ անդամներից հող գնելով էին ձեռք բերվել հայրենիքի հողերը, որոնք գտնվում էին դրա ժառանգական իրավասության տակ, որն ուղղակի չէր տարբերվում սեփականությունից։ Դրանից բացի, տեղական և ռազմական ղեկավարները պարգևատրվում էին արքայի կողմից ըստ հին արևելյան ավանդույթի, և պարգևները հորից անցնում էին որդուն, եթե վերջինս շարունակում էր հոր ծառայությունը
  2. Бабаян Л. Социально-экономическая и политическая история Армении 13-14 веков. Ереван. 1964. С 390 (հայ.)