Մայրենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայրենիք, սեփականության տեսակ, որը վաղ ֆեոդալիզմի դարաշրջանում տարածված էր Հայաստանում։ Այս գույքն ունի սեփականության իրավունք, որի կրողը հանդիսանում է կինը։ Մայրենիքի սեփականության առարկան համարվել է անշարժ գույքը։ Որպես կանոն այն փոխանցվել է մորից որդիներին կամ դստրերին։ Այս իրավական երևույթը հայտնի էր դեռևս շումերական իրավական մշակույթում, որը հասարակ իրավունքի միջոցով ներթափանցել է Հայկական լեռնաշխարհ և մտել հայկական իրավունքի մեջ։ Մովսես Խորենացին գրում է, որ «Տիգրան II-ի որդին՝ Արտավազդ II-ը որպես բաժին իր եղբայրներին և քույրերին առանձնացնում է իր թագավորության շրջանների մի մասը»[1]։

Կինը Հայաստանում հանդիսանում էր սեփականության իրավունքի ինքնուրույն սյուբեկտ։ Նա ոչ միայն տիրում և օգտվում էր իր շարժական և անշարժ սեփականությունից, այլև տարբեր իրավական ձևերով տնօրինում էր այն։ Արմեն Հայկյանցի կարծիքով, Հայաստանում վաղ ֆեոդալիզմի դարաշրջանում մայրենիք սեփականության իրավունքը հանդիսանում է նշանակալի փաստ, որը բնութագրում է կնոջ քաղաքացիական գործունեության ծավալը և նրա անձնական և սեփականատիրական-իրավական դիրքը ընտանիքում և հասարակությունում[2]։ Նման սեփականության գոյության դեպքում կարելի է համարձակ հաստատել, որ վաղ ֆեոդալիզմի դարաշրջանում ֆեոդալների դասին պատկանող կանանց անձնական և սեփականատիրական իրավունքները եղել են բավականին լայն[3]։ Իսկ դա անկասկած վկայում է հասարակական կյանքում բավականին ազատական, իսկ իրավական կյանքում` մասնավոր իրավական արժեքների առկայության մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мовсес Хоренаци. История Армении. Венеция. 1865. С. 207
  2. А.М. Айкянц. История развития частного права в Армении. Ереван. 2006. С. 93-94
  3. Ованнисян С. Право собственности «Майреник» в феодальной Армении // Вестник общественных наук, Ереван. 1970, №8(332). С. 17-29 (հայ.)