Հայրենիք (թերթ, Բարսելոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիք

«Հայրենիք», ազգային, մշակութային շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի «Արարատ» հայկական միության հրատարակություն։ Տեղի առաջին և դեռևս միակ հայատառ պարբերականն է։

Լույս է տեսնում 2008 թվականից Միսրատայում՝ հայերեն, իսպաներեն։ Հիմնադիր-խմբագիր՝ Արարատ Ղուկասյան։

Լուսաբանում է միության գործունեությունը, տպագրում է հայ ժողովրդի համար պատմական, քաղաքական, մշակութային կարևոր նշանակության դեպքերի ու դեմքերի վերաբերյալ նյութեր, մեծապես նպաստում է Իսպանիայի հայկական համայնքում հայերի, ազգային մշակույթի, հայկական ինքնության պահպանությանը։

Անդրադառնում է ՀՀ-ում, ԼՂՀ-ում, սփյուռքահայ համայնքներում, ինչպես նաև Իսպանիայում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

ՀՀ Սփյուռքի նախարարության խրախուսական մրցանակ (2010, 2012)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։