Կարապետ Հայրապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Պետրոսի Հայրապետյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 20, 1942 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1997 (55 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Ժանրեր | ռաբիս |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Լեյբլ | Parseghian Records |
Կարապետ (Կարո) Պետրոսի Հայրապետյան (փետրվարի 20, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1997, Երևան, Հայաստան), հայ ջութակահար[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Հայրապետյանի ծնողները՝ Պետրոսն ու Հռիփսիմեն, ապրել են Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ հանդիպել են և 1933 թվականին ամուսնացել։ 1936 թվականին նրանք տեղափոխվել են Հայաստան, որտեղ էլ 1942 թ. փետրվարի 20-ին ծնվել է երկար սպասված զավակը։ Նրան կնքել են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով[4]։
Կարոյի երաժշտական տաղանդը դրսևորվել է արդեն մանուկ հասակում։ Նա բազմաթիվ գործիքներ է նվագել։ Դա ծնողներին դրդել է որդուն տանել ջութակի դասերի (հատկապես մի ջութակահարի մասին ֆիլմը դիտելուց հետո)[4]։ Երաժշտական կրթությունը Կարոն ստացել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հետո ուսումը շարունակել է Մոլդովայում[5]։
Ջազմեն Վահագն Հայրապետյանի հայրն է։
Վաղաժամ վախճանվել է 1997 թ. հոկտեմբերի 10-ին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Concert In Armenia» ալբոմ (1990), Pipeline Entertainment[6]
- «The Magic Bow» ալբոմ (1994), MP3, Hollywood Music Center/Peko Music
- «Կախարդական ջութակ» ալբոմ (1996)
- The Best of Garo Hayrabedian (CD), 1996, Parseghian Records[7]
- «Memories» ալբոմ[8]
- «Music palace» ալբոմ (1998)[9]
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Հայրապետյանը համարվում է ռաբիս ոճի առաջատար կատարողներից մեկը։ Նա է առաջինը ջութակը կիրառել այդ ժանրում և այն բարձրացրել մինչև թատերական բեմի գագաթները[3][10]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանվել է «Երջանկության մեխանիկան» գեղարվեստական ֆիլմի դրվագներից մեկում[11][12]
- Վավերագրական ֆիլմ «Սոլո», 1986 թվական, հ/ֆ «Երևան» ստուդիա։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ա. Ավանեսով (ֆիլմ-համերգը նվիրված է Կարապետ Հայրապետյանի ստեղծագործական կյանքին)
- Կարապետ Հայրապետյանի մասին խոսվում է Ռուշան Փիլոսյանի երաժշտական-գրական հաղորդման մեջ («Ղրիմ» հեռուստառադիոընկերություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://auroraprize.com/en/stories/detail/regular/6054/վահագն-հայրապետյան.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Каро Айрапетян в воспоминаниях сына Ваагна Айрапетяна». Armavia. 02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 104. — ISBN 9781568591858
- ↑ 4,0 4,1 Վահագն Հայրապետյան(չաշխատող հղում)
- ↑ Панорама. — Молодая гвардия, 1985. — P. 104.
- ↑ Ալբոմը՝ itunes.apple.com կայքում
- ↑ Ալբոմը՝ Արխիվացված 2011-03-17 Wayback Machine armeniansound.net կայքում
- ↑ Ալբոմը՝(չաշխատող հղում) hollywoodmusiccenter.com կայքում
- ↑ Ալբոմը՝ music.gisher.org կայքում
- ↑ Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 108. — ISBN 9781568591858
- ↑ Կարապետ Հայրապետյանը՝ imdb.com կայքում
- ↑ «Механика счастья», 37:00
|