Հայոց ցեղասպանության հուշարձան (Նինոծմինդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Նինոծմինդա)
Տեսակհուշարձան
Երկիր Վրաստան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի շրջանային մշակույթի տան բակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է ցեղասպանության 99-րդ տարելիցին։ Հուշարձանը կառուցվել է Արմեն Ղարսլյանի, Մարտուն Մկոյանի, Թաթուլ Ղարսլյանի, Էնզել Մկոյանի բարերարությամբ։

Հուշակոթողի օծման հանդիսավոր արարողությունը կատարել են Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ և վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր, Թբիլիսիից ժամանած հյուրեր և ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ[1][2]։ Հուշարձանի բացման արարողության ընթացքում հնչել են երգեր Նինոծմինդայի երաժշտական դպրոցի և մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ (խմբավար՝ Իրինա Ղարսլյան)։ Միջոցառումն ավարտվել է բանաստեղծ Գևորգ Սնխչյանի խոսքերով և երաժշտությամբ՝ «Ծիծեռնակաբերդ» երգով։ Հոգևոր հայրերի աղոթքի ներքո ներկաները ծաղիկներ են դրել հուշարձանի պատվանդանին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ հուշարձանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է։ Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ։ Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետև արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած և քաղաքակիրթ պետություններին։ Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջին և դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակի դեմ։
- Հովհաննես Մանուկյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Նինոծմինդայում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  2. Նինոծմինդայում բացվեց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան(չաշխատող հղում)