Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (Մոնթեբելլո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (այլ կիրառումներ)
![]() Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | ապրիլի 21, 1996 |
Բացում | ապրիլի 21, 1968 |
Բարձրություն | 23 ± 1 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոնթեբելլո |
Շինության ձև | Ութ կամարից բաղկացած շինություն |
Նյութ | բետոն |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
կայք | |
![]() |
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հուշարձան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում, որը նվիրված է 1915-1921 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1968 թ. ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և իրենից ներկայացնում է իրար միացված 23 մետր բարձրությամբ[1] ութ կամարից բաղկացած շինություն[2]։ Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրի հուշատախտակին անգլերեն գրված է.
«Հայ նահատակաց հուշարձան (այս բառերը գրված են նաև հայերեն)
Այս հուշարձանը կառուցվել է ամերիկահայերի կողմից, նվիրված է 1915-1921 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1500000 զոհերի և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհ դարձած բոլոր ազգությունների մարդկանց հիշատակին։ 24 ապրիլի, 1968»[2]։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ամեն տարի ապրիլի 24-ին, Լոս Անջելեսի տարբեր շրջանների հազարավոր հայեր և ամերիկացի քաղաքական գործիչներ գալիս են Մոնթեբելլոյի հուշարձանի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերին[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի առթիվ Լոս Անջելեսի հայ համայնքը որոշեց կառուցել հուշահամալիր, որը պետք է ծառայեր որպես զոհերի հիշատակը հարգելու մշտական վայր։ Մի քանի ամիս անց Մոնթեբելլոյի քաղաքային պուրակում տեղ հատկացվեց հուշարձանի համար[4], որը կառուցելու նպատակով ամբողջ աշխարհի հայությունը հանգանակությամբ հավաքեց 125 հազար դոլար[1]։
Անվանի այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առնոլդ Շվարցենեգեր, Կալիֆոռնիայի նահանգապետ[5]
- Բարբարա Բոքսեր, Կալիֆոռնիա նահանգից ընտրված սենատոր[5]
- Ադամ Շիֆ, կոնգրեսական[6]
- Ջեքի Շպայեր, կոնգրեսական[7]
- Անտոնիո Վիլարայգոսա, Լոս Անջելեսի քաղաքապետ[8]
- Դայան Ֆայնշտայն, Կալիֆոռնիայի սենատոր[9]
- Լի Բակա, Լոս Անջելեսի գլխավոր շերիֆ[10]
- Կարմեն Տրուտանիչ, Լոս Անջելեսի քաղաքային դատախազ[11]
- Չառլզ Կալդերոն, Լոս Անջելեսի քաղաքային ասամբլեայի ղեկավար[5]
- Բիլ Մոլինարի, Մոնթեբելլոյի քաղաքապետ[12]
- Արտ Բարախաս, Մոնթեբելլոյի քաղաքապետ[12]
- Քրիստինա Կորտես, Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ[12]
- Ֆրանկ Գոմես, Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ[12]
և այլք
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «History of the Armenian Genocide Memorial in Montebello, CA»։ United Armenian Council for the Commemoration of the Armenian Genocide Los Angeles։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012
- ↑ 2,0 2,1 Ցեղասպանության թանգարանի կայք
- ↑ «Marches and commemorations in Southland mark Armenian genocide»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2014-03-04
- ↑ «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument| newspaper»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին։ Վերցված է 2014-03-04
- ↑ 5,0 5,1 5,2 «ANCA-WR JOINS COMMUNITIES ACROSS THE WESTERN US IN MARKING THE 95th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE»։ ANCA։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
- ↑ Elected Officials Call For End to Turkey's Gag Rule During Genocide Commemoration Event
- ↑ Wight Pam (ապրիլի 20, 2006)։ «Montebello remembers Armenian genocide»։ Whittier Daily News
- ↑ «1,500 attend commemoration of Armenian genocide at Montebello monument»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-25-ին։ Վերցված է 2014-03-04
- ↑ U.S. Senator Dianne Feinstein calls on Turkey to recognize Armenian Genocide
- ↑ LA County Sheriff visits Armenian Genocide Martyrs' Monument
- ↑ Molina Sandra։ «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument Read more: Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument»։ Whittier Daily News։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24(չաշխատող հղում)
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «MONTEBELLO ANC COMMEORATES GENOCIDE THROUGH MUSIC AND ART»։ ANCA։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |