Հայկ Յաղուբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Յաղուբյան
Ծնվել էմարտի 12 (24), 1889[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունՍպարտակ[1]

Հայկ Հովհաննեսի Յաղուբյան, (մարտի 12 (24), 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), Անդրկովկասում և Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։

Սովորել է Դորպատի համալսարանում։ Ուսանողական շրջանում կատարել է կուսակցական–քաղաքական աշխատանք; 1915-ին վերադարձել է Անդրկովկաս և հեղափոխական գործունեություն ծավալել Վաղարշապատում, էրզրումում և Թիֆլիսում։ 1917–18-ին «Բանվորի կռիվ» բոլշեիկյան թերթի խմբագրական կոլեգիայի անդամ էր։ 1918–20-ին գործել է Դիլիջանում (ղեկավարել է տեղի «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունը)։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920); Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ցա․ ՀԿ(բ)Կ ԿԿ-ի և Ռազմհեղկոմի ներկայացուցիչն էր Դիլիջանում։ Քաղաքացիական կռիվների շրջանում մարտնչել է Ղամարլուի (Արտաշատ) ճակատում։ 1921–29-ին եղել է ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ, 1930–1931-ին՝ ԽՍՀՄ կապի ժողկոմատի հայկական բաժանմունքի լիազոր, 1932–34-ին՝ ՀՍՍՀ կոմունալ տնտեսության, 1935-ին՝ ֆինանսների ժողկոմ։ Ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ և ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 115.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 115