Հայկ Ավետիսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Հայկ Ավետիսյան
Ծնվել է1920
ԾննդավայրՄարտունի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Հայկ Սարգսի Ավետիսյան (1920, Մարտունի, Հայաստան), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1940), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ավետիսյանը ծնվել է 1920 թվականին, Մարտունու շրջանի Մարտունի գյուղում։ 1939 թվականին ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը և նշանակվել նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ։ Ավետիսյանը միաժամանակ սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ Երբ սկսվեց Խորհրդա-գերմանական պատերազմը նա ԽՄԿԿ անդամ էր, միջնակարգ դպրոցի ԼԿԵՄ կազմակերպության քարտուղար[1]։

Պատերազմի առաջին օրերին Հայկը կամավոր զինվորագրվել է կարմիր բանակին, մեկնել ռազմաճակատ և դարձել Սևաստոպոլի հերոսական պաշտպանության ակտիվ մասնակիցներից։ Եղել է 386-րդ հրաձգային դիվիզիայի 769-րդ գնդի կապի վաշտի քաղղեկի օգնական, ապա քաղղեկ։ Մարտական ընկերների հետ մասնակցել է Սևծովյան ամրոցի՝ Սևաստոպոլի վրա հարձակվող թշնամու գրոհները ետ մղելուն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Արիության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար» մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո Ավետիսյանը շարունակել է մանկավարժական աշխատանքը։ 1953 թվականին աշխատանքի է անցել Մարտունու կուսշրջկոմում որպես բաժնի վարիչ, ապա՝ շրջկոմի քարտուղար։ Երկար տարիներ ղեկավարել է շրջանային ժողկրթբաժինը։ Ավետիսյանն արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչմանը, եղել է ՀԿԿ Մարտունու շրջկոմի անդամ, շրջխորհրդի պատգամավոր[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]