Հայկ Աղաջանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1898[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 22, 1972[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հայկ Սերգեյի Աղաջանյան (հունվարի 11, 1898[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1972[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Աղաջանյանը ծնվել է 1898 թվականի հունվարի 11-ին, Թիֆլիսում։ 1919 թվականին սովորել է Թիֆլիսի համալսարանում։ 1917 թվականից եղել է Թիֆլիսի, 1919 թվականից՝ Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ։ Մասնակցել է 1920 թվականի Մայիսյան խռովությանը, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ 1930 թվականին դասավանդել է Մոսկվայի և Երևանի բուհերում[2]։
Աշխատությունները վերաբերում են հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության, մարքսիստական փիլիսոփայության հարցերին։
Հայկ Աղաջանյանը մահացել է 1972 թվականի ապրիլի 22-ին, Երևանում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիր անդամ, 1917
- Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ, 1919
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вопросы марксистско-ленинской теории в трудах Ст. Шаумяна, 1958 (Агаджанян Гайк Сергеевич).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|