Հայկուհի Բաբախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուհի Բաբախանյան
Բնօրինակ անունՀայկուհի Բաբախանյան
Ծնվել էփետրվարի 20, 1992 (32 տարեկան)
Ժանրերժողովրդական, աշուղական
Մասնագիտություն
երգչուհի

Հայկուհի Համբարձումի Բաբախանյան, (փետրվարի 20, 1992 թվական, Կոտայքի մարզ, Հրազդան), հայ երգչուհի։ Իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի բնագավառում։ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկուհի Բաբախանյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 20-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 1999-2009 թվականներին սովորել է Հրազդանի՝ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին սովորել է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում և Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Երգել է «Հավասի» անսամբլում և Հայ աշուղների միությունում։

2009-2011 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում։

2011-2015 թվականներին սովորել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[1]։

2015-2017 թվականներին սովորել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական երգեցողություն» բաժնի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ճանաչվել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող[2]։

2009 թվականին մենահամերգ է ունեցել Իր հայրենի քաղաքում՝ Հրազդանում։

2011 թվականին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը։

2012 թվականին մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և արժանացել Սփյուռքի նախարարության հավաստագրին։

2013 թվականին արժանացել է միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին և մրցույթ-փառատոնին՝ ճանաչվելով «Ժողովրդական երգի լավագույն անհատ կատարող» անվանակարգի հաղթող։

2013 թվականին մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։

2014 թվականին մասնակցել է Կրեմլի[3] Համագումարների պալատում կազմակերպված Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված տոնական մեծ համերգին։

2016 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի[4] երրորդ եթերաշրջանին։

2016 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Arena Live»[5] նախագծի շրջանակներում մենահամերգ է ունեցել։

2014-2018 թվականներին մի շարք համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում[6][7][8][9]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին արժանացել է Սփյուռքի նախարարության հավաստագրի։
  • Ժողովրդական երգի զարգացման և տարածման գործում ունեցած հաջողությունների, ինչպես նաև մարզի մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար 2012 թվականին պարգևատրվել է Կոտայքի մարզպետ Կարեն Շահգելդյանի կողմից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդական երգիչ-2» նախագծում հաղթելուց որոշ ժամանակ անց երգչուհին ամուսնացել է երաժիշտ Ալբերտ Օրդինյանի հետ[10][11] Զույգն ունի 2 որդի[12][13][14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.shanttv.com/shows/premiere3/participants/participants-haykuhi-babakhanyan.html
  2. https://www.panorama.am/am/news/2008/09/01/nakhagic/1304642
  3. ru-clip.net/video/spamdo013Zk/sayat-nova-ansambl-մոսկվա-կրեմլ.html
  4. https://yn.am/?lifestyle&p=60443&l=am
  5. https://www.shanttv.com/shows/arena-live/photogallery/photogallery-haykuhi-babakhanyan.html
  6. http://asekose.am/hy_AM/news/6/156313-haykakan-joxovrdakan-erge-pahanjark-ouni-rd-oum.html
  7. http://life.mediamall.am/?id=74609
  8. http://www.toms.am/am/date/2018-08-13
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  10. http://barevhayer.am/video-news/interesting-news/haykuhi-babaxanyan-albert-ordinyan-wedding-16-10-2014
  11. https://blognews.am/arm/news/480747/inchpes-dasavorvec-zhoxovrdakan-ergich-2-nakhagtsi-haxtox-haykuhi-babakhanyani-kyanqy.html
  12. http://asekose.am/hy_AM/news/6/206154-mayranale-youraqancyour-knoj-amenaerjanik-zgacoxoutyounneric-geragouynn-e-haykouhi-babaxanyan.html
  13. https://armlur.am/815849/
  14. http://www.exclusivelife.am/2018/01/25-04.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]