Հայկական գրադարանային ասոցիացիա
| Հայկական գրադարանային ասոցիացիա | |
|---|---|
| Տեսակ | կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | ALA[2] և ՀԳԱ[2] |
| Հիմնադրված | հոկտեմբերի 7, 1994[3] |
| Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
| Գլխավոր քարտուղար | Ներսես Հայրապետյան[4] |
| Կայք | alarmenia.am(հայ.)(անգլ.) |
Հայկական գրադարանային ասոցիացիա (ՀԳԱ), հիմնադրվել է 1994 թվականին Երևանում՝ ՀԱԳ-ի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտությունների, Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական, Ա. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական, գիտաբժշկական, գիտատեխնիկական գրադարանների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (մինչև 2004 թվականը՝ Հայկական գրադարանային միություն)։
ՀԳԱ-ն կազմակերպում է գրադարանային գործի զարգացմանը, արդիական տեղեկատվությանը նվիրված գիտաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, բանավեճեր և այլն։ Համագործակցում է տարածաշրջանային և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ։ 1996-2003 թվականներին եղել է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության անդամ։ 1997 թվականին մասնակցել է դաշնության 4 մշտական հանձնաժողովների աշխատանքներին։ Ներկայացուցչություն է ունեցել Ազատ տեղեկատվության և արտահայտման ազատության հանձնաժողովում։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների, խորհրդաժողովների։
1990-ական թվականներին ՀԳԱ-ին անդամակցում է շուրջ 40 գրադարանի ավելի քան 240 ներկայացուցիչ։ Պաշտոնական տպագիր հրատարակությունը և խոսնակը «Հայկական գրադարան» տարեգիրքն է (սկզբում՝ «Տեղեկագիրք»)։
2002 թվականից անընդմեջ մինչև օրս ՀԳԱ-ն կազմակերպում և անցկացնում է հանրապետության գրադարանների տարվա գլխավոր իրադարձությունը՝ Ազգային գրադարանային շաբաթը;
ՀԳԱ-ի նախագահներ են եղել Ներսես Հայրապետյանը (1994–2003), Դավիթ Սարգսյանը (2003-2012), Ռուզան Տոնոյանը (2012 թվականից)[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20050211033726/http://www.ala.nla.am/eng/background.html
- 1 2 http://alarmenia.am/
- ↑ http://alarmenia.am/?page_id=4&lang=hy
- ↑ https://www.ifla.org/wp-content/uploads/2019/05/assets/hq/publications/ifla-publications-112-114/data-control-sheet-Armenia.pdf
- ↑ «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ». www.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «ARMENIAN LIBRARY ASSOCIATION — Just another WordPress site». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |