Հայերն Իսլանդիայում
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Իսլանդահայեր | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Իսլանդիայի դրոշը | |||||||||
| Ընդհանուր քանակ | |||||||||
|
9 | |||||||||
| Բնակեցում | |||||||||
| |||||||||
| Լեզու(ներ) | |||||||||
| Հայերեն, իսլանդերեն | |||||||||
| Հավատք(ներ) | |||||||||
| Հայ Առաքելական եկեղեցի |
Հայերն Իսլանդիայում (իսլ.՝ Armenar á Íslandi), այժմ կազմում են միայն մի քանի մարդ հիմնականում Ռեյկյավիկում։ 2018 թ․ դրությամբ Իսլանդիայում ապրում է 9 հայ ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1997 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն գրավոր պատմական աղբյուրների, Իսլանդիայում առաջին հայերի մասին հիշատակումը վերաբերվում է 11-րդ դարին։ Մեծ արժեք ունեցող իսլանդական Íslendingabók, Hungrvaka, Grágás աղբյուրները և դրանցից կախված Landnámabók, Hauksbók, Skarðsárbók հաղորդագրությունները տալիս են կոնրկետ տվյալներ Իսլանդիայում հայերի մասին։
Առաջին իսլանդացի պատմաբան Արի Տորգիլսոն Իմաստունը (1067-1148 թթ.) իր Íslendingabók գրքում (թարգմանաբար. «Գիրք իսլանդացիների մասին»), որտեղ համառոտ կերպով նկարագրված է երկրի քաղաքական և եկեղեցական պատմությունը, հիշատակում է երեք հայ (ermskir) եպիսկոպոսների. Պետրոսի, Աբրահամի և Ստեփանոսի, որոնք կղզի գալով սկսել են քարոզել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշկևիչ Յ. Ռ. Հայերը Իսլանդիայում (11-րդ դար)
- Իսլանդիայի պատգամավորներն իրենց կառավարությանն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- B. Ballin Smith; S. Taylor. Irish and Armenian ecclesiastics in medieval Iceland, 2007