Հայերն Ադրիանուպոլսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Պարոնյան

Ադրիանուպոլսի (Էդիրնե) հայ համայնքը ձևավորվել է վաղ միջնադարում, ստվարացել է 13-14 դարերը Ղրիմից գաղթած հայերի հաշվին։ 1550 թվականին հայազգի ճարտարապետ Սինանը կառուցել է Ադրիանուպոլսի նշանավոր Սելիմիե (1569-1575) մզկիթը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում բնակվել է ավելի քան 4,5 հազար հայ։ Զբաղվել են սուետրով, արհեստներով։ Գործել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Թորոս, Սուրբ Կարապետ Եկեղեցիները, 4 վարժարաններ։ 1914-1918 թվականներին հայերն Ադրիանուպոլսից տեղահանվել են և ապաստան գտել Հունաստանում ու Բուլղարիայում։ Հայ մշակույթի արժեքավոր նմուշ է «Ադրիանուպոլսի ավետարանը» (1007)։ Ադրիանուպոլսում է ծնվել երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։